Իրավական13:24, 07 Մարտ 2014
Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Էրհան Թունջելը ազատ է արձակվել
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Ըստ թուրքական «Զաման» թերթի` Թուրքիայի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն կալանավորման ժամկետը նախկին 10 տարվա փոխարեն, ներկայումս կարող է ձգվել 5 տարի: Իսկ Թունջելի դեպքում այդ ժամկետը լրացել է, և նա այլևս չի կարող կալանավորված մնալ:
Նշենք , Դինքի սպանության կազմակերպան մեջ մեղադրվող «Մեծ եղբայր» մականունով հայտնի Էրհան Թունջելն առաջին անգամ կալանավորվել էր 2007 թ. հունվարի 26-ին: Ձգձգված դատավարություններից հետո` 2012 թ. հունվարի 17-ին դատարանը որոշում էր կայացրել, որ Դինքի դատավարությունում կազմակերպված հանցախումբ չկա, և ազատ էր արձակել: Սակայն Վերաքննիչ դատարանի կողմից Դինքի դատավարության վերսկսման որոշումից հետո Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը 2013 թվականի սեպտեմբեր 23-ին Թունջելի վերաբերյալ ձերբակալման որոշում էր կայացրել:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առջև:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |