Տարածաշրջան10:01, 10 Մարտ 2014
Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների կանխատեսումները

Թուրքիայում մարտի 30-ին կայանալիք ինքնակառավարման մարմինների
ընտրություններից (ՏԻՄ) 20 օր առաջ մամուլը ողողվել է սոցհարցումների տվյալներով: Թուրքական
«Վաթան» թերթի հոդվածագիր Հուսեյին Յայմանը զրուցել է հայտնի 3 խոշոր KONDA, ANAR,
AG վիճակագրական ընկերությունների ղեկավարների հետ, որոնք, ըստ հոդվածագրի, անկողմանկալ են իրենց
գնահատականներում:
Յայմանը 3 փորձագետների կարծիքները մեկտեղել է 6 կետերի մեջ:
- ՏԻՄ ընտրությունները վերածվել են հանրաքվեի և այդ իրավիճակն ընդդիմության դեմ է աշխատում:
- Հասարակական և քաղաքական բևեռացումը մեծացել է և հասել աննախադեպ չափերի:
- Կուսակցությունների միջև փոփոխություններ չեն լինի:
- Քանի դեռ ընդդիմությունը հասարակությանն ապագայի հարցում որևէ խոստում չի տվել, իշխանությանը որևէ այլընտրանք չի կարող լինել:
- Եթե անգամ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), ի համեմատություն խորհրդարանական ընտրությունների, քվե կորցնի, միևնույն է առաջինն է լինելու:
- Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) քվեները կավելանան՝ համեմատած խորհրդարանական ընտրությունների հետ:
Ըստ փորձագետների՝ ՏԻՄ ընտրություններում առաջատար եռյակը հետևյալ տեսքը կունենա.
Բեքիր Աղըրդաղ (KONDA)
ԱԶԿ՝ 42-43
տոկոս
Իբրահիմ Ուսլու (ANAR)
ԱԶԿ՝ 45 %
ԺՀԿ՝ 28-29%
«Ազգայնական շարժում կուսակցոություն» (ԱՇԿ-MHP)՝ 14%
Ադիլ Գյուռ (AG)
ԱԶԿ՝46-47%
ԺՀԿ՝ 26-27%
ԱՇԿ՝ 14-15%
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |