Հասարակական09:38, 10 Մարտ 2014
Radikal. «Բառեր, որոնք թուրքերի մոտ ալերգիա են առաջացնում. «Հայ», «Քուրդստան»
Թուրքիայի հանրության գրավոր ու բանավոր խոսքում կա բառերի որոշակի խումբ,
որոնք մեծ մասի կողմից բարեհաճ չեն ընդունվում, եթե չասենք, որ առհասարակ արգելքի
տակ են: Թուրքական «Ռադիկալ» թերթի բլոգում հրապարակված «Մեկուսացված
հասկացություններ» հոդվածն անդրադարձել է նշյալ բառախմբից մի քանիսին, որոնք
հեղինակի բոնորոշմամբ` «ալերգիա են առաջացնում» հանրության ստվար զանգվածների մոտ:
Ստորև ներկայացված են հատվածներ նշյալ հոդվածից:
1. ԼԳԲՏ
(LGBT - լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (Lesbian, Gay, Bisexual and Transgender): 1990-ականներից
շրջանառության մեջ մտած այս հապավման միջոցով արտահայտվող երևույթն աշխարհի
բազմաթիվ երկրների լայն հասարակության կողմից չի ընդունվում: Թուրքիայում ևս: Բայց
հիմա ժողովրդավարական երկրներում փորձ է արվում աստիճանաբար հարգանք ձևավորել անձի
սեռական ոչ ավանդական կողմնորոշման այդ դրսևորումների դեմ:
2. Հայ
Հարավային Կովկասում գտնվող Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի այլ
երկրներում բնակվող այս հայերը պատմության մեջ հայտնի է որպես շնորհներով օժտված
ժողովուրդ (վարպետ ազգ): Բայց արի ու տես, որ մեր օրերում մասնավորապես Թուրքիայի
բնակչության որոշ հատվածների կողմից «հայ» բառը ընկալվում է իբրև հայհոյանք կամ օգտագործվում
է որևէ մեկին անձնական վիրավորանք հասցնելու նպատակով: Մենք պետք է գիտենանք, որ
հայը և Հայաստանը ողջ աշխարհի կողմից ճանաչված ժողովուրդ ու պետություն են: Եկել է
ժամանակը, որ մենք փոխենք այդ բառի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքը և
վերադառնանք «ժողովուրդ» հասկացությանը:
3. Քուրդիստան
Միջագետքի շրջանում գտնվող աշխարհագրական տեղանքի անունն է: «Քուրդիստան» անվանումը
դեռևս օգտագործել է Օսմանյան սուլթաններից Սուլեյման 1-ինը Ֆրանսիայի թագավորին գրած
մի նամակում: Բայց հանրապետական կարգերի հռչակումից հետո Թուրքիայում արգելված բառ
դարձավ առավելապես քրդերով բնակեցված այդ տեղանքի Քուրդիստան անվանում: Անձամբ եթե
Թուրքիայի վարչապետն է գործածում այդ բառը, դա ոչինիչ, նորմալ է, իսկ շարքային
մարդկանց դրա համար պատժում են: Ժամանկն է եկել, որ այդ արգելքի կողմնակիցներին
ասենք` կանգ առեք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |