Քաղաքական12:57, 10 Մարտ 2014
Դավութօղլու. «Անկարայից պատվիրակություն ենք ուղարկելու Ղրիմ»
Ղրիմի ինքնավար մարզի խորհրդարանի ընդունած ինքնավարության կարգավիճակի մասին մարտի
16-ին հանրաքվե անցկացնելու մասին որոշումը խորապես մտահոգել է պաշտոնական
Անկարային: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ
Դավութօղլուն Թուրքմենստանի փոխվարչապետի և արտգործնախարարի հետ ունեցած
հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերություն ունի: Եվրասիական տարածաշրջանում տարածքային ամբողջականության թեմայով նոր քննարկումների ի հայտ գալը սպառնալիքներ է ստեղծում: Ուկրաինայի տրոհումը կարող է մեծ խռովությունների պատճառ դառնալ և անկայունություն հրահրել հատկապես սևծովյան ավազանում»:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի համար ամենից կարևորը Ղրիմի իրենց եղբայրների ապագայի հարցն է: Պատմել է, որ իրենք այդ ուղղությամբ արդեն տևական ժամանակ ակտիվ աշխատանքներ են տանում:
«Մեր գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչներն Օդեսայից անցել են Ղրիմ ու
հանդիպում են տեղի իշխանավորների հետ: Մի պատվիրակություն էլ պատրաստվուն ենք
Անկարայից ուղարկել»:
Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ամեն ջանք գործադրելու է Ղրիմում էթնիկ բախումները կանխելու համար: Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության հարցում Թուրքիան եղել է ու կլինի վճռական և այդ նպատակին է շարունակում ծառայեցնել իր դիվանագիտական ներուժը:
Դավութօղլուն պատմել է անցած շաբաթ Ուկրաինայում անցկացրած իր մի շարք հանդիպումների և քննարկված հարցերի մասին: Ըստ նրա` օրակարգում դրված հարցերից սկզբունքային են եղել հատկապես երկուսը`
1. Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանում
2. Կիևում այնպիսի կառավարության ձևավորում, որտեղ ներկայացված կլինեն էթնիկ
ու կրոնական բոլոր խմբերը:
«Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում շատ պարզ է և հստակ. Ղրիմը, որպես Ուկրաինայի մի մաս, պահպանելով իր ինքնավար լիազորությունները, պետք է մնա էթնիկ խմբերի խաղաղ համակեցության թերակղզի»,- հստակեցրել է Դավութօղլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |