Միջազգային08:30, 10 Մարտ 2014
Էրդողանն ու Մերկելը քննարկել են Ղրիմի հարցը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի
կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Թուրքական «Գազեթե 5» կայքի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում տիրող իրավիճակը:
Ե՛վ Էրդողանը, և՛ Մերկելը Ուկրաինայի
տարածքային ամբողջականության պահպանման, Ղրիմում ռազմական բախումների հավանականության վերացման անհրաժեշտության հարցում համակարծիք են եղել:
Երկու ղեկավարները ռազմական բախումների հավանականության առումով բավականին վտանգավոր են համարել մարտի 16-ին Ղրիմում նախատեսվող հանրաքվեն՝ այն որակելով որպես անօրինական:
Նշվում է, որ Էրդողան-Մերկել
հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայում առկա խնդիրները հաղթահարելու համար կարևորվել է միջազգային
իրավունքի համաձայն երկողմանի և բազմակողմանի համաձայանգրերի շրջանակներում ստանձնած պարտավորվածություններին համապատասխան քայլեր
ձեռնարկելը, ինչպես նաև ուսումնասիրությունների համար միջազգային հանձանժողով ստեղծելու
անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով խնդրի լրջությունը՝
Էրդողանը և Մերկելը համաձայնության են եկել,
որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ
նախարարների խորհուրդը և Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը
հնարավորինս կարճ ժամկետում հարցը քննության առնեն:
Էրդողանը, ընդգծելով,որ Թուրքիան բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Ուկրաինայի,
այնպես էլ Ռուսաստանի հետ, ինչպես նաև Ղրիմի թաթարների հետ առանձնակի հարաբերություններ ունի, հայտնել է, որ
իր երկիրը պատրաստ է ներդրում ունենալ միջազգային
խմբի աշխատանքներում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |