Տարածաշրջան13:55, 11 Մարտ 2014
«Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնելուց առաջ Հայոց ցեղասպանությունը մերժեցիք». Հրեա նախկին նախարար

Իսրայելի նախկին կրթության նախարար Յոսի Սարիդը հրեական հայտնի «Haaretz» թերթում հրապարակված հոդվածում քննադատական տողեր է ուղղել Բենիամին Նեթանյահուի կառավարությանը:
Նախկին նախարարը «Ոչ թե սկզբունքների, այլ շահերի երկիր» վերնագրով
հոդվածում անդրադարձել է արտաքին քաղաքականության հարցերի, որոնք լուծումը
Իսրայելը ստորադասել է կոնկրետ երկրների հետ ունեցած շահերին: Թուրքական «Հաբեր
իքս» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սարիդը կառավարությանը մեղադրել է Հայոց
ցեղասպանությանը ընդունումը Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով օրակարգից
դուրս մղելու համար:
Ցեղասպանության ընդունման թեմայով նախկին
նախարարը մասնավորապես ասել է. «Ցեղասպանությունն էլ հասցրեցինք մերժել
մինչ Էրդողանը դուրս կգար ու մեզ
հրապարակավ մեղադրանքներ կառաջադրեր: Երբ ես գնացի եկեղեցի և հիշատակության ու
ճանաչման պահանջով ինքնամաքրվեցի, Շիմոն Պերեսն ու Էհուդ Բարաքը ինձ հանդիմանեցին՝
ասելով, որ մեր շահերի մասին չմոռանամ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |