Հասարակական09:13, 11 Մարտ 2014
Թուրքիայի իշխանությունները և ռասիստական հռետորաբանութունը
Թուրք իշխանավորները կամ իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցությանը»
(ԱԶԿ-AKP) մոտ կանգնած մարդիկ հաճախ են պաշտոնապես և հրապարակավ ատելություն
պարունակող խոսքեր հնչեցնում: Այս հարցով մտահոգվել է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի
սյունակագիր Էմրե Քոնգարը: Իր հոդվածում հեղինակը նկատել է տալիս, որ նման խոսքերը
ոչ միայն հակասում են հումանիզմին, այլ նաև օրենքներին: Հետևաբար նման կերպ արտահայտվողները
օրենք են խախտում ու հանցանք գործում: Հոդվածում բերվում է վերջին թարմ օրինակը:
Մարտի 8-ին Թարսուսում կազմակերպված հանրահավաքի ժամանակ Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանը, անդրադառնալով կոռուպցիոն սկանդալի թեմային ասել էր, որ հրեայից, աթեսիտից կամ զրադաշտից վատ արարք կարելի է սպաել, իսկ ահա մահմեդականի դեպքում դա ցավալի է:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ 2013-ի ամռանը Գեզիի ցույցերի ժամանակ նման բնույթի ատելության խոսքեր ասել էր նաև Յըլդըզի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Ահմեթ Աթանը: Նա թվիթեր միկրոբլոգի իր էջում գրել էր. «Գեզիի ցույցերում ձեր ակտիվ դերին ըմբռնումով եմ մոտենում եթե հրեա եք, հայ կամ հույն: Խնդրեմ մի հատ ուսումնասիրեք ձեր արմատները»:
Իսկ թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփը գրել
էր. «Հրապարակը թողել եք հայերին, ալլահը ձեզ փորձանքի բերի, ակտիվիստ ավազակներ»:
Այդ մարզիկը իշխանության պարգևին է արժանացել, մրցաշարերի ժամանակ նրան պատիվ է վերապահվել
քայլերթի ժամանակ առաջ տանելու թուրքական դրոշը:
Հոդվածի հեղինակը ցավով նշում է, որ այդ ամենը գալիս է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, ով ինքն էլ բազմիցս հնչեցրել է ատելություն պարունակող խոսքեր, որոնք այնքան շատ են, որ թվարկել հնարավոր չէ:
Էմրե Քոնգարը եզրակացնում է, որ թուրքական իշխանությունները որքան թուլանում են, որքան կորցնում են իրենց կշիռը, այնքան ավելացնում են ատելության հռետորաբանությունը` դրանով թշնամացնելով հանրության տարբեր հատվածներին ու անարգելով ժողովդրավարությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |