Հասարակական13:13, 12 Մարտ 2014
Թուրք ոստիկանների կողմից սպանված պատանու հուղարկավորությունը վերածվել է հակակառավարական բողոքի ակցիայի
Թուրքիայում այսօր հողին է հանձնվել նախորդ տարի Գեզիի
հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների կիրառած գազային ատրճանակից ծանր
վիրավորված և ամիսներ շարունակ կոմայի մեջ ընկած 15-ամյա Բերքին Էլվանը: Սպանված
պատանու հուղարկավորությունը հանրային բողոքի հսկայական ալիք է բարձրացրել
Ստամբուլում: Օքմեյդան հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ, ընդդիմադիր
«Ջումհուրիյեթ» թերթի տեղեկություններով` 100 հազարավոր մարդիկ են դուրս եկել
բողոքի, իսկ «Սի էն էն թուրք»-ի տվյալներով` տասնյակ հազարավոր մարդիկ:
Նշենք, որ Բերքին Էլվանի մահով Գեզիի ցույցերի զոհերի թիվը հասավ 6-ի:
Ցուցարարները սգո քայլերթի են դուրս եկել` մասնակցելով պատանու հուղարկավորությանը: Մասնակիցների թվում էն գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավորները: Նրանք մյուսների հետ միասին հնչեցրել են «Մարդասպան պետությունը պատասխան է տալու», «Ֆաշիզմի դեմ` ուս ուսի» կարգախոսները: Սգերթին մասնակցել են Գեզիի ցույցերի ժամանակ սպանված Թուրքիայի քաղաքացիների հարազատները: Մեկ առ մեկ ընթերցվել են բոլոր զոհերի անունները և ոգեկոչվել: Հնչել են վարչապետ Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջներ:
Հիշեցնենք, որ նախօրեին պատանու մահվան լուրն առնելուն պես հարյուրավոր ցուցարարներ Բեշիքթաշ թաղամասից Թաքսիմ ցուցարարներ փորձել են բողոքի քայլերթ անցկացնել սակայն ոստիկանությունը նրանց կանգնեցրել է: Երբ ցուցարարները որոշել են շարունակել քայլերթը, ոստիկանությունը կրկին միջամտել է` կիրառելով արցունաքբեր գազ ու ջրցան մեքենաներ: Իսթիքլալ պողոտայում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների ժամանակ նույնիսկ ոստիկանական մեքենան հարվածել է ցուցարարներից մեկին, որը, վնասվածք ստանալով, տեղափոխվել է հիվանդանոց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |