Իրավական08:01, 12 Մարտ 2014
Շվեյցարիան կբողոքարկի ՄԻԵԴ-ի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտումը խոսքի ազատություն համարող որոշումը
Շվեյցարիան կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից թուրքական
«Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքի նկատմամբ կայացված որոշումը՝
կապված վեջինիս կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հետ:
Շվեյցարիայի Համադաշնության հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ի
վճիռը բողոքարկելու որոշումը կայացրել է երկրի
Արդարադատության նախարարությունը:
Հիշեցնենք, Դողու Փերինչեքը 2005 թ. Շվեյցարիայում մի կոնֆերանսի ընթացքում հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական ուժերի սուտն է, որից հետո նրա դեմ դատական գործ էր հարուցվել՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով: 2008 թվականին շվեյցարական
դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետև ազատազրկման
որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Փերինչեքն այս որոշման դեմ հայց էր ներկայացրել
ՄԻԵԴ:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարեց Փերինչեքի հայցը՝ այն հիմնավորելով նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության
վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |