Հասարակական14:43, 12 Մարտ 2014
«Նոր Զարթոնք» նախաձեռնությունը միացել է թուրք պատանու մահվանից հետո անցկացվող բողոքի ակցիաներին

Երեկ առավոտվանից Թուրքիայի տարբեր շրջաններում տեղի են ունենում
բողոքի ցույցեր: Մարդիկ փողոց են դուրս եկել` 15-ամյա Բերքին Էլվանի մահվան լուրը լսելուց հետո, որը կոմայի մեջ էր ընկել Գեզիի ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից կիրառված գազային ատրճանակի ծանր վնասվածքի պատճառով: Նա 269 օր կոմայի մեջ մնալուց հետո երեկ մահացել էր:
Այսօր բողոքի ակցիաներին
միացել է Ստամբուլի հայ երիտասարդներից բաղկացած «Նոր զարթոնք» նախաձեռնությունը:
Նրանք պատին թուրքերենով և արևմտահայերենով գրել են. «Պէրքին, քէզի պիտի չմոռցնենք: Berkin seni unutturmayacağız» (Թույլ չենք տա` մոռացվես):
Այս
մասին տեղեկացնում է «Ակոս» շաբաթաթերթի կայքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չնայած Թուրքիայում կանանց կրթության և աշխատուժի մասնակցության ցուցանիշների առաջընթացին՝ տղամարդկանց և կանանց միջև զգալի անհավասարություն դեռևս պահպանվում է:

Թուրքիայի ազգային ժողովի ընդհանուր նիստում ընդունվել է կիբերանվտանգության մասին օրենքի առաջարկի 13-րդ հոդվածը։

Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը մարտի սկզբին հետազոտություն է անցկացրել և հրապարակել, թե որոնք են Թուրքիայի ամենակարևոր օրակարագային հացերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |