Միջազգային08:26, 13 Մարտ 2014
ԵԽ զեկույց. թուրքական կառավարությունը հեռացել է ժողովրդավարության սկզբունքներից

Եվրախորհրդարանը 475 կողմ և 153 դեմ ձայնով ընդունել է Թուրքիայի մասին 2013 թվականի զեկույցը:
Զեկույցն ուշադրություն է հրավիրում մասնավորապես հակակորռուպցիոն օպերացիայի հետագա զարգացումների, դատաիրավական համակարգի մասին օրենքում փոփոխությունների, համացանցի մասին օրենքի և Գեզի զբոսայգու շուրջ ծավալված դեպքերի վրա:
Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցն ընդգծում է, որ Թուրքիան հեռացել է կոպենհագենյան չափանիշներից,իսկ թուրքական կառավարությունը՝ ժողովրդավարության սկզբունքներից:
Զեկույցն առանձին-առանձին անդրադառնալով վերոնշյալ խնդիրներին նշել է, որ Թուրքիայի վերնախավի՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մասին պնդումները մտահոգիչ են: Զեկույցի բնորոշմամբ կոռուպցիայի գործով հետաքննությունը վարող դատախազների և ոստիկանության աշխատակիցների պաշտոնանկությունը հիասթափեցնող է:
Այս իրավիճակը դեմ է դատական համակարգի անկախության սկզբունքին և ստվեր է գցում հետաքննության հեղինակությանը վրա: ԵԽ-ն հիշեցրել է, որ թուրքական կառավարությունը պարտավորություն է ստանձնել իրականացնել Թուրքիայի հարցում GRECO-ի կայացրած որոշումները: GRECO –ն Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի կառույցն է:
Նշվում է, որ դատաիրավական համակարգի մասին օրենքում փոփոխությունները դեմ են դատական համակարգի անխակության սկզբունքին: Եվրախորհրդարանը պահանջել է վերանայել օրենքը, հիմք ընդունելով եվրապական չափնիշները, և կոչ արել այդ հարցում համագործակցել Եվրախորհրդի վենետիկյան հանձնախմբի հետ:
Զեկույցի գնահատականներով վերջերս Թուրքիայում ընդունված համացանցի մասին օրենքը նախատեսում է ծայրաստիճան վերահսկողություն, ինչը նույնպես մտահոգիչ է: Եվրախորհրդարանը Թուրքիայի կառավարությունից պահանջել է երաշխավորել հասարակական ծառայություններ մատուցող լրատվադաշտի անկախությունը՝ Եվրոպայի չափանիշներին համաձայն:
Թուրքիայի մասին զեկույցի քննարկումնների ժամանակ ելույթ են ունեցել խորհրդարանի պատգամավորները, որոնք Թուրքիայի հասցեին բավականին խիստ քննադատություններ են հնչեցրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:39, 16 ապր
Ստամբուլում կկայանա Պաղեստինին աջակցող խորհրդարանական խմբի հանդիպումը
Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

12:01, 10 ապր
Ստամբուլում մեկնարկել է ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը
Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

14:15, 07 ապր
2100-ին Թուրքիայի բնակչությունը կկազմի 89 մլն
Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |