Գիտակրթական08:19, 14 Մարտ 2014
«1 տարի` մինչև 2015-ը. մեր անցյալն ու ապագան» խորագրով կոնֆերանս Թուրքիայում
Թուրքիայում լրագրողներից,
իրավաբաններից և իրավապաշտպաններից կազմված քաղաքացիական նախաձեռնությունը Հայոց
ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «1 տարի` մինչև 2015-ը. մեր անցյալն ու
ապագան» խորագրով կոնֆերանս է կազմակերպում:
Նախաձեռնող խմբի անդամ, թուրքական «Դեմոկրատ
հաբեր» լրատվական կայքի խմբագիր Մեհմեթ Գյոջեքլին, խոսելով կոնֆերանսի
կարևորության մասին, ասել է` Հայոց ցեղասպանություն այնքան կարևոր հարց է, որ չպետք
է թողնել, որ պետությունները ծառայեցնեն այն իրենց քաղաքական շահերին:
«Եթե մեր ժողովուրդը այդքան շատ է սիրում պատմություն, պատմության գրքեր է
վաճառում, պատմական ֆիլմեր է ցուցադրում, ուրեմն եկեք բոլորս միասին պատմություն
կարդանք ու ուսումնասիրենք, թե 1915 թվականին ինչ է կատարվել: Միայն այն փաստը որ
100 տարի առաջ Վանի բնակչության կեսը հայ է եղել ու հիմա չկան, պետք է ձեզ
անհանգստացնի: Ու՞ր գնացին այս մարդիկ, ինչու՞ գնացին , ձեզ չի՞
հետաքրքրում»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ եթե պետությունները պատրաստվում են 1915 թվականի
100 ամյակին, ուրմեն 1915 թ.-ին այդ հողերում ապրած ժողովուրդներն էլ պետք է
պատրաստվեն. «Եթե պետությունները սեփական քաղաքական նպատակներից ելնելով են դա անում, ապա մենք պետք է դա անենք հանուն
իրական փասերի մասին խոսելու, մեր անցյալի հետ առերեսվելու և արժանապատիվ ապագայի»,-
ասել է Գյոջեքլին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Վաճառքի հանված գրքերի մեջ արաբերեն հադիսները եղել են անընթեռնելի, իսկ տեքստը աղավաղված։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |