Ցեղասպանություն09:40, 17 Մարտ 2014
Թուրք գրող. «Դեր Զորում սպանված հայերի ոսկորները, որպես արտադրական հումք, արտահանվել են Եվրոպա»
Սիդնեյում 1997 թվականին մահից առաջ Մանուել Քըրքյաշարյանը մի ձայնագրություն
է թողել, որում պատմում է 1924-1925 թթ. տեղի ունեցած դեպքի մասին: Նա նշում է, որ
1925-ին, երբ Հալեպում սովորում էր արհետսագործական
ավտոտնակներից մեկում, մի բեռնատար է գալիս, որի ծածկոցից զգացվում է, որ մեքենան շատ
են բեռնել: Քըրքյաշարյանի հարցերին, թե արդյոք շատ չեն բեռնել մեքենան, պատասխանում
են, որ շատ է թվում, բայց իրականում բեռը թեթև է: Իսկ երբ Քըրքյաշարյանը հետաքրքրվել է, թե այդ ինչ բեռ է,
նրան տեղեկացրել են, որ դրանք Դեր Զորի անապատներ քշված ու սպանված հայ գաղթականների
ոսկորներն են: Իսկ այժմ Եվրոպայից ինչ-որ ընկերություն գնել է այդ ոսկորները, կազմակերպվում
է դրանց տեղափոխումն Իսքենդերունի նավահանգիստ, այնտեղից էլ` շոգենավով դեպի Եվրոպա:
Քըրքյաշարյանը պատմել է, որ երկու անգամ ականատես է եղել նման դեպքի:
Այս մասին «T24» լրատվականի իր սյունյակում գրում է թուրք գրող,
հրատարակախոս Բասքըն Օրալը՝ ընդգծելով, որ
սկզբում չի հասկացել այդ պատմությունը, այդ պատճառով էլ այն ուշադրության չի
արժանացրել: Իր իսկ բնորոշմամբ` այնքան զզվելի տհաճ դեպք է, որ չի կարողացել նույնիսկ
հավատալ: Սակայն Քըրքյաշարյանի պատմության
մեջ երկու հանգամանք Օրանին ստիպել
է մտածել. նախ այն, որ ասում է 2 անգամ է այդպիսի բան տեսել և այն, որ իսկապես չորացած
կմախքը ծավալով մեծ է լինում, իսկ քաշով՝ թեթև:
Բասքըն Օրանը մեկ ամիս առաջ Devrimcikaradeniz.com կայքում նմանատիպ
մի տեղեկության է հանդիպում: Նա դեպքերի հետագա զարգացումը գտնում է հույն պատմաբան
Վլասիս Ագտիզիսի գրքում, որը հիմնվում է ֆրանսիական և անգլիական թերթերի տեղեկությունների
վրա:
1924 թվականի դեկտեմբերի 13-ին Մուդանիայից Մարսել շարժվող նավը
մտնում է Սալոնիկ: Նավի բեռը համապատասխան փաստաթղթեր չի ունենում, իսկ բեռնակիրները նկատում են, որ խորհրդավոր բեռն իրենից մարդու կմախքոսկրների
զանգված է ներկայացնում: Համապատասխան ծառայությունները միջամտում են, սակայն վերնախավից
եկած հրամանից հետո նավը բաց են թողնում:
«Նյու Յորք թայմս» թերթի
23.12.1914 թվականի համարում տեղեկություն կա այն մասին, որ Մարսելի նավահագիստ է մտել
«Զան» անգլիական նավը , որը 400 տոննա մարդկային ոսկորներ է տեղափոխում: Ըստ տեղեկությունների՝
բեռը բեռնվել էր Մարմարա ծովի Մուդանիա նավահանգստից և Փոքր Ասիայի կոտորածների զոհերի
ոսկորներն են: Նմանատիպ մի տեղեկություն էլ Մարսելում լույս տեսնող Միդի թերթի
24.12.1924 թվականի համարում է հայտնվել, որտեղ նշված է, որ այդ բեռը Թուրքիայում և
Փոքր Ասիայում իրականացված հայերի կոտորածների վայրերից են հավաքել:
Օրանը վստահաբար եզրակացնում է, որ Մարմարայից հույների, իսկ Սիրիայից հայերի ոսկորներ են տարել,
քանի որ երկու տեղում ել մուսուլմաններին պատկանող «եղբայրական գերեզմաններ» չկան:
Փորձելով հասկանալ, թե արդյունաբերության մեջ մարդու ոսկորներից ինչ կարելի ստանալ`
Օրանը դիմում է բժիշկ ընկերոջը, ով էլ բացահայտում է, որ այդ ժամանակաշրջանում սոսինձ, ժելատին, ակնոցի շրջանակ, ինչպես նաև անասնակեր
էին պատրաստում հենց մարդու ոսկորներից: Այս ոսկորները եվրոպացի արտադրողի համար էժան գնով
«հումք» է եղել:
Հոդվածագիրը մեկ բան հաստատապես ընդգծում է, որ այդ «ոսկորների
արտադրողները» իթթիհադականներն (երիտթուրքեր) էին, իսկ գնորդերը` եվրոպացիները`
մեջերելով Քըրքյաշարյանի խոսքերը. «Ահա, եվրոպացիները հայերին որպես գործիք օգտագործեցին,
նրանց կյանքը և ոսկորները անգամ գնեցին և իրենց շահերի համար օգտագործեցին»: Հոդվածի
հեղինակը նաև ընդգծում է, որ Թուրքիայի ներկայիս ազգայնական ուժերի արմատները գալիս
են երիտթուրքերից և ակնհայտորեն ընդհանուր նմանություններ ունեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |