Հոդված13:10, 17 Մարտ 2014
Թուրքիայի համար Սևան Նիշանյանը «պայթյունավտանգ ական» է
Քաղաքակիրթ աշխարհում,
երբ որևէ անձ ներդրում է ունենում գիտության, մշակույթի կամ ընդհանրապես հասարակական
կյանքում, սովորաբար նրան շնորհակալ ու երախտագետ են լինում: Ընդ որում երախտագիտությունը
կարող է արտահայտվել տարբեր կերպ, ինչպես օրինակ շնորհակալագրերի, պատվոգրերի, մրցանակների
կամ էլ պետական շքանշանների տեսքով: Իսկ ահա Թուրքիայում պատահում է, որ «շնորհակալություն»-ը բոլորովին այլ կերպ են հայտնում: Այն արտահայտվում
է ճնշումների, հետապնդումների, հալածանքների, «գործ սարքելու» ու բանտարկելու միջոցով, ինչպես դա տեղի ունեցավ
Հրանտ Դինքի կամ Սևան Նիշանյանի դեպքում:
Այն, որ Սևան Նիշանյանը
ներդրումը թուրքերենի լեզվաբանական համակարգի զարգացման զգալի է, կարելի է բավարարվել
թեկեուզ մեկ գրքի մասին հիշատակումով: Շատ մասնագետների կարծիքներից ելնելով` կարելի
է ասել, որ Սևանյանի հեղինակած «Ժամանակակից
թուրքերենի ծագումնաբանական բառարանը նույն է, ինչ հայերենի համար Հրաչյա Աճառյանի
«Արմատական բառարանը»: Սևան Նիշանյանը համարձակ մտավորականի խառնվածք ունի և նա դա
չի թաքցրել ոչ առաջ, ոչ հիմա: Նա արտահայտում է նաև մտքեր, որոնց մասին Թուրքիայում
ավանդաբար չի կարելի խոսել, քանի որ 180 աստիճանով տարբերվում են պաշտոնական տեսակետից:
Այդպիսիք են օրինակ Հայոց ցեղասպանության բացեիբաց ընդունումը, իսլամի, Աթաթուրքի,
քեմալիզմի քննադատումը: Հատկապես քեմալիզմի քննադատության տեսանկյունից մեծ հնչեցություն
ունեցավ Նիշանյանին «Սխալ հանրապետություն» գիրքը: Եթե Նիշանյանի համարձակությանը գումարում
ենք նրա ազգային պատկանելությունը, ապա ստանում
ենք Թուրքիայի համար այն «պայթունավտանգ ական»-ը, որն պետք է անհապաղ մեկուսացնել,
այն էլ` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին: Հետևաբար արդեն հասկանալի
է, թե ինչու է Նիշանյանն այս տարվա հունվարի 2-ից հայտնվել բանտախցում: Սկզբում նա
իր ազատազրկումը կրում էր Թորբալը բաց ռեժիմով բանտում, որտեղ հնարավորություն ուներ
շարունակել իր գիտական գործունեությունը, ինչպես նաև գրառումներ կատարել համացանցում:
Սակայն այստեղից նա տեղափոխվեց Թուրքայի ամենավատ համբավ ունեցող խստացված ռեժիմով
գաղութներից մեկը` Բուջա: Այստեղ 30 հոգու համար նախատեսված խցում երբեմն նույնիկս
103 բանտարկյալներ են պահվում: Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիշանյանն այդտեղ բացի այն,
որ մահճակալ անգամ չի ունեցել և ստիպված է եղել քնել հենց բետոնի վրա, նաև զրկված է
եղել հիգիենայի պահպանման տարրական միջոցներից: Երբ լրատվամիջոցները սկսեցին բարձրաձայնել
այս մասին, Նիշանյանին իսկույն տեղափոխեցին մեկ այլ գաղութ, որը համեմատաբար լավ պայմաներ
ունի:
Արդյո՞ք Նիշանյանին իսկապես բանտարկվել է սեփական հողատարածքի վրա շինություն
կառուցելու համար, թե ինչպես ինքն է ասում, պատճառն իր էթնիկ պատկանելություն է:
Պետք է խոստովանել,
որ իսկապես այդքան էլ համոզիչ չէ 2 տարվա բանտային պատիժը 60մ3 ապօրինի շինություն
կառուցելու համար: Իսկ այն, որ նրան տեղափոխում
են ավելի ծանր պայմաններով կալանավայր, ինչ է թե Նիշանյանը մեղադրել է բանտապահներից
մեկին գողություն կատարելու համար, պարզապես անհեթեթություն է, քանի որ փաստորեն պատժում
են ոչ թե մեղավորին, այլ հանցանքի մասին բացահայտողին: Իսկ Նիշանյանը բացահայտել էր,
որ իր բանկային քարտը գողացել էր բանտապահներից մեկը:
Այս աչքի զարնող դեպքերը
թույլ են տալիս մտածել, որ Նիշանյանին պատժելու իրական պատճառները պետք չէ իրավական
դաշտում փնտրել: Պատկերն ամբողջական են դարձնում գաղութ տեղափոխվելուց մի քանի օր առաջ
համացանցում նրա գրառումները, ինչպես նաև բանտապահի
կողմից փաստը բացահայտող գրառումը, որոնք հաճո չեն եղել նրան ճաղերի հետևում տեսնել
ցանկացողների քիմքին:
Ինչևէ, Նիշանյանը
գաղութում կմնա ևս 6 ամիս մինչև դատարանը որոշում կկայացնի Թորբալը բանտի կողմից ներկայացված
հայցադիմումի վերաբերյալ: Ի դեպ, Նիշանյանի
դեմ դեռևս ընթացքում գտնվող ավելի քան 2 տասնյակ
դատական գործեր կան: Այսինքն, եթե այդ դատական գործերը ևս որոշվեն ի վնաս Նիշանյանին,
ապա նա դեռ երկար կմնա բանտում:
Հ.Գ. Սևան Նիշանյան
իր ինքնակենսագրականում, մեջբերելով իր ծանոթներից մեկի խոսքերը, նշում է, որ մարդ
դառնալու համար 5 բան պետք է անել, որոնցից մեկն
էլ բանտ նստելն է:
Անահիտ Վեզիրյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |