Միջազգային09:59, 18 Մարտ 2014
Ղրիմի թաթարների առաջնորդը հանդիպել է Էրդողանի հետ

Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Քըրըմօղլուն այցելել է Թուրքիա
և հանդիպել
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար
Ահմեթ Դավութօղլուի
հետ:
Էրդողան-Քըրըմօղլու հանդիպումը տեղի է ունեցել
Իզմիրում: Հանդիպման
ընթացքում վարչապետն ընդգծել է, որ
Թուրքիան միայնակ չի կարող
միջամտել ղրիմյան զարգացումներին:
«Թուրքիան, ինչպես
Արևմուտքը, ցանկանում է, որպեսզի
Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանվի: Եթե
այս հարցում
ՆԱՏՕ-ն, որի անդամ է նաև
Թուրքիան, որևէ
որոշում կայացնի, ապա
մենք էլ դրան
համապատասխան կգործենք»,- Էրդողանի
խոսքերը մեջբերել է թուրքական «Թելլալ» լրատվական
կայքը:
Էրդողանը
Քըրըմօղլուին հայտնել է, որ
ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունցել, որի ժամանակ նշել է, որ
Թուրքիան Ղրիմի թաթարների կողքին է լինելու
և պատրաստ
է ամեն
տեսակի գործողության, որպեսզի թաթարները որևէ վնաս չկրեն:
Ղրիմի թաթարների առաջնորդը և՛ Էրդողանին,
և՛ Դավութօղլուին
տեղեկացրել է, որ
թաթարները հանրաքվեին չեն մասնակցել: Ըստ
Քըրըմօղլուի բնորոշման՝ հանրաքվեի սցենարն այլ տեղ էր գրվել, թվերն էլ այլ
տեղից են թելադրել:
Նա, անդրադառնալով Ռուսաստանի՝ թաթարներին ավելի
շատ արտոնություններ տալու խոստումներին, նշել է, որ իրենք
Պուտինին չեն հավատում և քանի
որ իրենց
համայնքը փոքր է, ի
վիճակի չեն Ռուսաստանի հետ պատերազմել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |