Հասարակական09:00, 19 Մարտ 2014
Սևան Նիշանյանի ազատ արձակման համար ստեղծվել է միջազգային կոմիտե
Պոլսահայ անվանի գրող, լեզվաբան Սևան Նիշանյանի ազատ արձակման համար պայքարող միջազգային
կոմիտե է ստեղծվել: Այն կոչվում է «Ազատություն Սևան Նիշանյանին»: Ապօրինի
կառուցապատման մեղադրանքով 2 տարի ժամկտեով ազատազրկված Սևան Նիշանյանը, ըստ նշյալ
կոմիտեի, զոհ է գնում թուրքական պետության պատժիչ մեխանիզմներին:
Նշյալ միջազգային կոմիտեն տարածել է գրավոր հայտարարություն, որի մեջ մասնավորապես ասվում է.
«Նիշանյանի բանտարկությունը դիտվում է որպես խտրականության և քինախնդրության պարզ դրսևորում: Թուրքիայի պաշտոնական թեզերի հաշտ չլինելու պատճառով է, որ ընդդիմադիր հայացքների տեր հայ մտավորական Նիշանյանն արժանանում նման վատ վերաբերմունքի: Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Սևան Նիշանյանին և վերջ դնել նրա դեմ կիրառվող ճնշումներին ու բռնարարքներին»:
Կոմիտեն փորձելու է իր պայքարի աշխարհագրությունն ընդլայնել` դիմելով նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատություններին և առհասարակ միջազգային հանրությանը:
Ինչպես տեղեկացնում է, թուրքական «T24» լրատվական կայքը, կոմիտեի կազմում ներգրավված են թուրք այլախոհ մտավորականներ, ինչպես նաև ազգությամբ հայ բազմաթիվ գործիչներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |