Տարածաշրջան14:28, 20 Մարտ 2014
Իսպանացի նախարարը մեղադրել է Թուրքիային հրեաների նկատմամբ թշնամական կեցվածքի համար

Իսպանիայի արդարադատության նախարար Ալբերտո
Ռուիզ-Գալլարդոն հայտարարել է, որ Սաֆարադ հրեաները Թուրքիայում թշնամական
վերաբերմունքի են արժանանում:
Գալլարդոն մեկնաբանություններ է տվել 1492 թվականին
Իսպանիայից վտարված հրեաների սերունդներին երկքաղաքացիության հնարավորություն
ընձեռող օրենքի մասին:
Նախարարը շեշտելով, որ այս օրենքը նպատակ ունի շտկել
պատմական սխալը, ասել է, որ այնպիսի պետություններում, ինչպիսին են Թուրքիան ու
Վենեսուելան, հրեաներին թշնամաբար են մոտենում՝ ավելացնելով, որ իսպանական
անձնագիրը կպաշտպանի վերջիններին:
Իսպանացի նախարարի խոսքերով իր Թուրքիա կատարած այցելության
ժամանակ Ստամբուլի Փակ շուկայում հանդիպել է հրեաների, որոնց արմատները հասնում է ընդհուպ
մինչև իսպանական Տոլեդո: Նախարարը նրանց հայտնել է, որ կարող են Իսպանիայի քաղաքացիություն
ստանալ՝ առանց կորցնելու իրենց քաղաքացիությունը:
Նշենք, որ Սեֆարդներ հավաքական անունով են անվանվում Իսպանիայում, ինչպես նաև Պորտուգալիայում Իտալիայոիում, Հյուսիսային Աֆրիկայում, Ստամբուլում, Անատոլիայում մնացած հրեաներին: Ձևավորվել են Պիրենեյան թերակղզում։ Անունը ծագում է Իսպանիայի հետ նույնացվող Սֆարադ տեղանունից։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |