Իրավական10:06, 20 Մարտ 2014
Էրդողանին Էդիրնեում վիրավորել են. 18 հոգի ձերբակալվել է

Թուրքիայի Էդիրնե քաղաքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու
համար ձերբակալվել է 18 հոգի: Տեղեկացնում է «CNNTurk»-ը:
Էդիրնեում անցկացրած նախընտրական
հանրահավաքից հետո Էրդողանի քաղաքից մեկնելու ընթացքում վերոնշյալ անձինք
վարչապետի հասցեին վիրավորանքներ են հնչեցրել, ինչից հետո նրանք ձերբակալվել են` պետական
անձին վիրավորելու մեղադրանքով: Ձերբակալվածներից 2-ը ուսանողներ են: Նրանք շենքի վրա կախել են հսկայական պաստառ` Գեզի դեպքերի ժամանակ ստացած վնասվածքից մահացած պատանու նկարով և «Մարդասպան Էրդողան» գրությամբ:
Նշենք, որ մարտի 30-ին Թուրքիայում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:
Ներկայումս քաղաքական կուսակցությունները նախընտրական քարոզարշավի շրջանակներում
շրջում են երկրի տարբեր շրջաններում ու հանդիպումներ ունենում ընտրողների հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |