Միջազգային10:54, 20 Մարտ 2014
Թուրքական օդանավերով զե՞նք է տեղափոխվում քաղաքացիական պատերամզի մեջ գտնվող Նիգերիա

Լուրեր են պտտվում, թե «Թուրքական
ավիաուղիներ» (THY) ընկերությանը պատկանող օդանավերով զենք է տեղափոխել Նիգերիա`
տեղի քաղաքացիական պատերազմում օգտագործելու նպատակով: Այս մասին հրապարակումով
հանդես է եկել բրիտանական «Times» պարբերականը:
«Սա լուրջ հարված է Թուրքիայում մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախաշեմին կոռուպցայի մեղադրանքների դեմ պայքարող վարչապետ Ռեջեփ Էրդողանի հեղինակությանը»,- գրում է աղբյուրը:
«Times»-ի ստամբուլյան թղթակիցը իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում վերջին շրջանում գատնալսված ու գաղտնազերծված հեռախոսազրույցներից մեկին: Ըստ այդ ձայնագրության` «THY»-ի պաշտոնյաներից Մեհմեթ Քարաքաշը զրուցել է Էրդողանի խորհրդականներից Մուստաֆա Վարանքի հետ, թեման եղել է զենքի մատակարարումը: վարանքն էլ ասել է, թե պետք է խոսի Հաքան բեյի հետ նոր պատասխան տա: Պարզաբանվում է, որ նշյալ Հաքանը նույն ինքը Հաքան Ֆիդանն է` Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարը:
«THY»-ը պաշտոնապես հերքել է Թուրքիայի կողմից Նիգերիայի կամ որևէ այլ պետության զենք մատակարարելու մասին պնդումները:
Նշենք, որ Նիգերիայում այժմ կրոնական արմատական խմբավորումները պայքարում են Բոքո Հարամի վարչակարգը տապալելու և երկրում իսլամական պետություն հիմնելու համար: Նիգերիայում սոսկալի արյունահեղույուններով ներքին քաղաքացիական պատերազմ է ընթանում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |