Միջազգային08:46, 20 Մարտ 2014
Ո՞վ է Թուրքիան ցնցող Ֆեթուլլահ Գյուլենը. ամերիկացի պրոֆեսորի բացահայտումները

Ամերիկացի պրոֆեսոր, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակից Պաուլ Վիլյամսը
երկար տարիներ ուսումնասիրել է Ֆեթուլլահ Գյուլենի գործունեությունը և նրա
ղեկավարած գյուլենական շարժումը: Վիլյամսը կարողացել է լինել Գյուլենի` Փենսիլվանիայում
գտնվող կալվածքում, որը նման է ռազմականացված ամրոցի: Այն գտնվում է 100 զինյալ
թուրքերի հսկողության տակ:
Թուրքական «Ակտուել» լրատվական կայքը, անդրադառնալով նշյալ
թեմային, նյութ է հրապարակել պրոֆեսոր Վիլյամսի կատարած հետազոտությունների
արդյունքների մասին, որոնք վերջինս պատմել է թուրքական «Աքշամ» պարբերականին:
Սկսյալ 1999 թվականից Ֆեթուլլահ Գյուլենը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այժմ նա տնօրինում է շուրջ 50 մլրդ դոլարի կարողություն: Պրոֆեսոր Վիլյամսի համոզմամբ` Գյուլենը ծառայում է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության վարչությանը (ԿՀՎ- CIA, Central Intelligence Agency):
Գյուլենի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակցային հարաբերությունները վերածվեցին թշնամական հակամարտության «Մավի մարմարա»-ի դեպքերից հետո Թուրքիայի ցուցաբերած վարքի և Սիրիայի հարցում որդեգրած քաղաքկաանության պատճառով:
Ըստ Վիլյամսի` 34 տարի առաջ թուրքական բանակի գեներալ Քենան Էվրենը սկսեց մի շարժում, որը հարում էր այն ժամանակվա ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Զբիգնև Բժեզինսկու` Միջին Ասիայում եղած թուրքական պետությունների համար նոր կարգ հաստատելու գաղափարին: Այդ գաղափարին ռեալ ընդառաջ գնացողը եղավ Ֆեթուլլահ Գյուլենը: Արդյունքում տարածաշրջանի բնական գազի ու նավթի պաշարների հսկողությունը ԱՄՆ-ին հանձնել կարողանալու նպատակով միջինասիական թուրքական պետություններում գյուլենական դպրոցներ բացվեցին:
«Գյուլենը բազմնիցս խոսում է օսմանական կարգի վերականգնման կամ էլ նոր իսլամական աշխարհակարգի ստեղծման մասին և հետաքրքիրն այն է, որ ԿՀՎ-ն կիսում է այդ տեսակետը: Հակառակ դեպքում ԿՀՎ-ի մասնագետներն ի՞նչ գործ ունեն Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում և Ղազախստանում եղած գյուլենական դպրոցներում: Այդ պատճառով է, որ Ռուսաստանը և Ուկրաինան փակեցին Գյուլենի դպրոցները իրենց տարածքներում: Գյուլենի դպրոցներում 130 ԿՀՎ գործակալ է աշխատում: Դպրոցները ֆինանսավորվում են թմրանյութերի և զենքի մաքսանենգության միջոցով» ամերիկացի պրոֆեսորի խոսքերն է մեջբերում կայքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |