Միջազգային13:09, 21 Մարտ 2014
Արևմտյան մամուլի արձագանքը` Թուրքիայում Twitter-ի արգելափակմանը

Թուրքիայի ինտերնետ տիրույթում«Twitter» սոցկայքի արգելափակումը դժգոհության
լայն արձագանքներ է գտել արևմտյան մամուլում:
The Washington Post
Ամերիկյան այս պարբերական գրում է, որ կոռուպցիոն սկանդալից հետո ավելացան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` սոցկայքերին ուղղված սպառնալիքները` հիշեցնելով Էրդողանի «Twiiter-ն արմատախիլ ենք անելու» արտահայտությունը:
The Wall Street Gazetesi
Ընդգծվում է այն հանգամանքը, որ Թուրքիան աշխարհում «Twitter»-ից ամենաշատն օգտվող պետությունների տասնյակում է: «Twitter»-ի արգելափակումը Թուրքիային խցկեց Սիրիայից, Հյուսիսային Կորեայից և Իրանից կազմված ավտորիտար ռեժիմների խմբի մեջ:
Financial Times
Բրիտանական այս պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Էրդողանը սպառնում էր արգելկափակել «YouTube»-ը և «FaceBook»-ը: Բացի այդ Էրդողանը որոշ հեռուստաալիքների արգելել էր ցուցադրել կաշառակերության սկանդալի մասին խորհրդարանական քննարկումները:
Guardian Gazetesi
Բրիտանական այս պարբերականը նշում է, որ Էրդողանը հաճախակի էր սկսել խոսել սոցմեդիայի արգելափակման մասին մանավանդ այն բանից հետո, երբ հաջորդաբար ինտերնետում հայտնվեցին նրան վերագրվող գաղտնալսված հեռախոսազրույցներ:
The Times
«Twitter-ը Թուրքիայում արգելափակվեց` հաջորդելով ավտորիտար Էրդողանի այն խոսքերին, ըստ որոնց, իրենք սոցիալական մեդիայի հարթակներն արմատախիլ են անելու»:
Spiegel
«Էրդողանը փակեց Twitter-ը: Սա մտքի ազատության դեմ ուղղված հարձակում է: Նման բան կարող են համարձակվել անել միայն բռնապետները»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |