Միջազգային08:43, 22 Մարտ 2014
Վաշինգտոնը մտահոգված է, որ Թուրքիայում արգելափակվել է «Twitter»-ը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին Վաշինգտոնի մտահոգությունն է
հայտնել Թուրքիայում «Twitter» սոցկայքի արգելափակման կապակցությամբ: Տարածված
հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն դեմ է ցանկացած գործողության, որը
Թուրքիայում բերում է խոսքի ազատության սահմանափակում:
«Թուրքական իշխանություններին կոչ ենք անում վերացնել «Twitter»-ի հասանելության արգելափակումը և ազատ գործունեության դաշտ ապահովել սոցմեդիայի համար»: Ազատ և անկախ մեդիան ժողովրդավարական և բաց հասարակության հիմնասյուներից է կենսական կարևորություն ունի պետության թափանցիկության ու պատասխանատվության տեսանկյունից»:
Փսակին ընդգծել, որ Թուրքիայում կան մամուլի անազատության դրսևորումներ, լրագրողների նկատմամբ հալածանքներ և այդ խնդիրները վերացնելու համար ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքները Թուրքիայի հետ` նշելով, որ վերջինս կարևոր դաշնակից է և ՆԱՏՕ-ի անդամ:
Հիշեցնենք, որ մարտի 20-ի լույս 21-ի գիշերը թուրքական իշխանությունների որոշմամբ երկրի ինտերնետ տիրույթում արգելափակվել էր «Twitter» միկրոբլոգի հասանելիությունը, ինչն արժանացավ արտերկրի խիստ գնահատականներին ու քննադատություններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |