Հասարակական09:45, 26 Մարտ 2014
Թուրք գործիչները դատապարտել են Թուրքիային Քեսաբի վրա հարձակված գրոհայիններին աջակցելու համար

Թուրքիայի կուսակցական գործիչների և մտավորականների
արձագանքը Քեսաբի խաղաղ բնակչության (80% հայ) դեմ իրականացված վերջին օրերի
ռազմական գործողություններին:
Թուրք գրող, հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն Քեսաբի ռմբահարումից և ավերածություններից հետո հանդես է եկել Թուրքիայի դրսևորած վարքի խիստ քննադատությամբ: Զարաքոլուն նշում է, որ քեսաբցիները 1915, 1939 թվականներից հետո կրկին հարկադրված են տեղահանվել և ապաստան գտնել Լաթաքիայում: Ըստ նրա՝ Քեսաբի վրա հարձակված զինյալ գրոհայիններն առանց որևէ դժվարության Սիրիա են անցել Թուրքիայի տարածքից՝ Անթաքիայից:
«Թուրքիան Սիրիայի քաղաքացիական պատերազմի նկատմամբ որդեգրած իր քաղաքականությունը անհապաղ փոծելու բարոյական պարտավորության տակ է»:
Գրող և հետազոտող Սայիթ Չեթինօղլուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քեսաբը գրաված ջիհադական զինյալները կողոպտում են քեսաբցիները տները: Այդ մասին կան ականատեսների վկայություններ: Չեթինօղլուն ցավով նշում է, որ իսլամիստ զինյալներն իրենց թալանով ու ավերածություններով դժոխքի են վերածում դրախտավայր Քեսաբը:
«Ուշագրավը հատկապես 1915թ. ցեղասպանությունից փրկված և Քեսաբում վերաբնակեցված հայության ապրած դրաման է: Հարկավոր է զգոնություն և պատասխանատավություն, չպետք է թույլատրվեն նորանոր կոտորածներ»:
Թուրքիայի «Emek» կուսակցության նախագահ Սելմա Գյուրքանը, «Կոմունիստական կուսակցություն»-ը և «Սոցիալիստական վերակազմյալ կուսակցության» գործադիր խորհուրդը նույնպես քննադատել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) կառավարությանը Սիրիայում պատերազմ սադրելու և արմատական իսլամիստ գրոհայիններին աջակցություն ցուցաբերելու համար:
Կանաչների և ձախերի կուսակցության խոսնակներ Սևիլ Թուրանը ու Նաջի Սոնմեզը Քեսաբում տեղի ունեցող զինված բախումների կապակցությամբ Թուրքիայի վարչապետից և արտգործնախարարից բացատրություն պահանջող գրավոր հայտարարություն են տարածել:
«Հրապարակավ հարցնում ենք. Թուրքիան մասնակցություն ունի՞ այն ամենի մեջ, ինչ կատարվում է ունենում Քեսաբում… Երբեք չենք կարող ընդունել, որ Թուրքիան մեկ անգամ ևս տեղ զբաղեցնի ամոթալի արարքների հեղինակների շարքում: Չպետք է դիտորդ մնանք երեք օր ծանր հարձակումների ենթարկվող հնագույն Քեսաբ քաղաքի ոչնչացմանը և պատմության երեսից ջնջվելուն: 99 տարի առաջ Օսմանյան կայսրությունը ղեկավարող երիթուրքերի հրոսակախմբերի կողմից ցեղասպանության ենթարկված, 100 հազարավոր կորուստներ ունեցած հայերն այս անգամ էլ տարածաշրջանային գերիշխանության համար մղվող պատերազմին զոհ գնալու վտանգին են մատնված: ՄԱԿ-ին և միջազգային իրավապաշտպան բոլոր կազմակերպություններին կոչ ենք անում դիտորդ չմնալ տեղի ունեցող վայրագությունններին, անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չնայած Թուրքիայում կանանց կրթության և աշխատուժի մասնակցության ցուցանիշների առաջընթացին՝ տղամարդկանց և կանանց միջև զգալի անհավասարություն դեռևս պահպանվում է:

Թուրքիայի ազգային ժողովի ընդհանուր նիստում ընդունվել է կիբերանվտանգության մասին օրենքի առաջարկի 13-րդ հոդվածը։

Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը մարտի սկզբին հետազոտություն է անցկացրել և հրապարակել, թե որոնք են Թուրքիայի ամենակարևոր օրակարագային հացերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միայն 2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6190 հայցադիմում։
Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։
Նորացված տարբերակով կատարվել է 3-րդ փորձնական թռիչքը, ինչի ընթացքում «Bayraktar TB2T»-ը դրական արդյունք է ցույց տվել։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինտիտուտը զեկույց է հրապարակել համաշխարհային զենքի առևտրի վերաբերյալ և նշել, որ Թուրքիան համաշխարահային զենքի արտահանման մեջ ավելացրել է իր մասնաբաժինը մինչև 1.7%։
Ընկերությունները նպատակ ունեն զարգացնել բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես եվրոպական շուկայի համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |