Հասարակական10:49, 27 Մարտ 2014
Ազգային փոքրամասնությունները Թուրքիայի կուսակցությունների ուշադրության կենտրոնում
Թուրքիայում մարտի 30-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները: Այս ընտրություններում Թուրքիայի ազգային փոքրամասնություններն ավելի գործուն մասնակցություն ունեն, իսկ քաղաքական կուսակցություններն էլ ավելի լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում նրանց նկատմամբ:
Այս մասին գրում է թուրքական «Հաբեր
X» լրատվական կայքը՝ հղում կատարելով գերմանական «Դոյչէ վելլե» պարբերականին:
Հայկական համայնքի ամենահին տպագիր օրգաններից «Ժամանակ» թերթի
խմբագիր Արա Գոչունյանը հայտնել է, որ մարտի
30-ի ընտրությունները ժողովրդավարության տեսանկյունից
շատ կարևոր են, ազգային փոքրամասնություններին
լուրջ ուղերձներ են հղվում: «Տարբեր կուսակցությունների
ներկայացուցիչներ այցելում են պատրիարքարան,
համայնքի կառույցներ և մամուլի գրասենյակներ: Այս կերպ քաղաքական կուսակցությունները
դրական մոտեցում են ցուցաբերում»,- ասել է Գոչունյանը: Վերջինս գերմանական թերթին հայտնել
է, որ կուսակցություններն այն բնակավայրերում, որտեղ փոքրամասնություններն ավելի խիտ
են բնակեցված, յուրաքանչյուր համայնքից թեկնածուներ
են առաջադրում:
«Սա ներգրավվածության և քաղաքացիական գիտակցման տեսանկյունից չափազանց դրական ենք գնահատում: Հիմնադրամների նկատմամբ դրական մոտեցումները համայնքի հիմնական
պահանջներից մեկն է»,- ընդգծել է Գոչունյանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |