Տարածաշրջան08:06, 27 Մարտ 2014
Քեսաբը Սիրիայի կազմում է ընդգրկվել հայ կարդինալ Գրիգոր Աղաջանյանի և Հռոմի պապի ջանքերով

Քեսաբի շրջանը 6 հազար տարվա
պատմություն ունի: Անթաքիա, Սելևկիա, Լավդոկիա քաղաքների մեջտեղում գտնվող Քեսաբը ժամանակի
ամենակարևոր առևտրային ճանապարհների խաչմերուկում էր գտնվում:
Քեսաբ անունն առաջին անգամ հիշատակվել
է խաչակիրների առաջին արշվանքի ժամանակ: Տարածքն այդ ժամանակ Քասիբիս էր կոչվում: Կարծիքներ
կան, որ անվանման սկզբնաղբյուրը լատիներեն «cassabella» բառն է, որը թարգմանաբար նշանակում է գեղեցիկ տուն:
Հայերի ներհոսքը Քեսաբ ակտիվացել
է 14 և 15-րդ դարերում: 20-րդ դարի սկզբին մոտ 6 հազար բնակչություն ունեցող գյուղաքաղաքում
20-ից ավելի դպրոց և 5 մեծ եղեկեցի կար:
1909 թվականին Ադանայի ջարդերի
ժամանակ Քեսաբն էլ է հարձակման ենթարկվել: Տեղի ժողովուրդը ֆրանսիական նավերով տարհանվել
է և ապաստանել Լաթաքիայում, որտեղ մեկ տարի մնալուց հետո վերադարձել են Քեսաբ:
1915 թվականին Քեսաբի հայերը
ևս մեկ անգամ աքսորի ճանապարհը բռնեցին: Բնակչության մեծամասնությունը աքսորվեց Դեր
Զորի անապատ, մի մասն էլ՝ Հորդանան: Ցեղասպանության տարիներին մոտ 5 հազար քեսաբցի
հայ է մահացել:
Օսմանյան կայսրության տիրապետության
տակ գտնվող Քեսաբը 1938 թվականին հիմնված Հաթայի Հանրապետության մեջ է ներառվել:
1939 թվականին, երբ Հաթայը Թուրքիային կցվեց, քեսաբցիները գյուղաքաղաքը
շրջապատող լեռներում ապստամբություն սկսեցին: 9 ամիս տևած ապստամբությունից հետո կարդինալ
Գրիգոր Աղաջանյանի խնդրանքով Հռոմի պապ Պիոս 12-րդի միջամտությամբ Քեսաբը Սիրիայի կազմում
ընդրկվեց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |