Իրավական13:23, 28 Մարտ 2014
Անկարայի փաստաբանների ասոցացիան դիմել է դատարան` վիճարկելու YouTube-ի արգելափակման օրինականությունը

«Անկարայի փստաբանների
ասոցացիա»-ի կողմից հայց է ներկայացվել դատարան` վիճարկելու Թուրքիայի
ինտերնետ-տիրույթում YouTube վիդեոկայքի արգելափակման օրինականությունը:
Այդ մասին հայտնող թուրքական «Միլլիյեթ» օրաթերթի էլ-կայքի տեղեկացմամբ` փաստաբանները համոզված են, որ կառավարության Կապի և հեռահաղորդակցության վարչության` արգելափակման մասին կայացրած որոշումը հակաօրինական է: YouTube-ի արգելափակմանն ուղղված վարչական ընթացակարգը, ըստ նրանց, հակասում է սահմանադրության մեջ ամրագրված մտքի ազատության և ազատ արտահայտվելու մասին դրույթներին:
Ներկայացված դատական հայցում վերոնշյալ ասոցացիան պահանջում է դադարեցնել վիդեոկայքի արգելափակմանն ուղղված վարչական ընթացակարգը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, պարզաբանելով, թե ինչու է արգելափակվել YouTube-ը Թուրքիայում, ասել էր. «Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսություն բարձրագույն խորհրդի» օրենքների համաձայն` ազգային անվտանգությանն ուղղակիորեն սպառնացող իրավիճակի դեպքում թուլատրվում է ժամանակավորապես արգելափակել հրապարակումները»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |