Միջազգային11:44, 28 Մարտ 2014
Թուրք և օտարազգի մտավորականները բաց նամակով դիմել են Թուրքիային

Գրողների միջազգային
միությունը (PEN International) բաց նամակ է հղել թուրքական իշխանություններին և
խստորեն դատապարտել, քննադատել սոցկայքերի (Twitter, YouTube) նկատմամբ այդ
երկրում կիրառվող գրաքաննությունն ու արգելափակումը: Նամակի տակ իրենց
ստորագրությունն են դրել թուրք այլախոհ մտավորականներ Օրհան ամուքը, Էլիֆ Շաֆաքը,
Ահմեթ Ալթանը, Ջան Դյունդարը, երիհան Մաղդենը և օտարեկրյա շուրջ 6 տասնյակ
գրողներ:
Մտավորականները բաց նամակում իրենց մտահոգությունն են հայտնում Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակման կապակցությամբ: Վերջրես համացանցին վերաբերող նոր օրենքների ընդունումը Թուրքիայում և դրանց արդյունքում Twitter-ի ու YouTube-ի արգելափակումը նրանք բնութագրել են որպես հետադիմական քայլ:
«Դա հաղորդակցության ազատության դեմ ուղղված անընդունելի հարձակում է: Twitter, YouTube սոցկայքերն անկախ կրոնական, լրատվական, էթնիկ պատկանելությունից յուրաքանչյուր ինտերնետ-օգտատերի համար իր ձայնը, տեսակետը լսելի դարձնելու գործիքներ են: Չմոռանանք, որ օրինակ Թուրքիայից Twitter միկրոբլոգում գրանցված 12 մլն օգտատեր կա: Մեր խնդրանքը Թուրքիայի ղեկավարներին այս է. հետքայլ մի արեք դեմոկրատիայի հիմնասյուներից մեկի` խոսքի ազատության հարցում: Ընդհակառակը, ճանաչելով միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, վերացրեք սոցկայքերի արգելափակումը»,- ասված է բաց նամակում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |