Միջազգային08:39, 28 Մարտ 2014
Միջազգային մամուլ. Թուրքիայի ճամփաբաժանը` կամ եվրոպական արժեքներ, կամ իսլամական ավտորիտարիզմ

Միջազգային մամուլն արձագանքել է Twitter
միկրոբլոգից հետո Թուրքիայում YouTube սոցկայքի արգելափակման փաստին: Առաջին անգամ
YouTube-ը Թուրքիայում արգելափակվել էր 2008 թվականին:
The Wall Street Journal
Այս արգելափակումը Թուրքիայի համար տեղ է ապահովել
ինտերնետի գրաքննություն իրականացնող երկրների (Չինաստան, Սիրիա և Հյուսիսային
Կորեա) ակումբում:
La Republica
Շարունակվում են վարչապետ
Էրդողանի անձնական հարձակումները սոցմեդիայի դեմ:
İl Sole 24 Ore
Թուրքիան հիմա
ճամփաբաժանի առաջ է. կամ եվրոպական արժեքների պետություն կամ իսլամական, ավտորիտար
պետություն: Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)
ընտրություններից 3 օր առաջ YouTube-ի արգելափակումը բարձրացնում է «Թուրքիայի
ճնշումը»:
Corriere DellA Sera
Թուրքիայի վարչապետ Էրդողանը
Twitter-ից հետո վիդոկայք է գրաքննում: Twitter-ի դեպքում հաջողության չհասնելով` հիմամ
էլ YouTube արգելափակումն է կրկին փորձում:
Jerusalem Post
Վարչապետ Էրդողանը YouTube-ում
հայտնված Սիրիայի դեմ հնարավոր ռազմական օպերացիայի քննարկման ձայնագրությունն
անվանել է ստոր արարք, իսկ կառավարությունը արգելափակել է նշյալ կայքը:
El Cezire
Եվ Twitter-ը, և YouTube-ը
արգելափակվում են այն բանից հետո, երբ համացանցում տարածվում են թուրքական
կառավարությանը վնաս հասցնող գաղտնալսված ձայնագրություններ:
BBC
Համացանցում հայտնված ձայնագրությունների պատճառով է Թուրքիայում արգելափակվել YouTube-ի հասանելիությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |