Տարածաշրջան14:44, 31 Մարտ 2014
Femen-ի «ընտրական» ակցիան և 40 «փնտրված» ընտրողները Թուրքիայում

Երեկ Թուրքիայում կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններըն առանձնացել են նաև ուշագրավ դեպքերով: Femen-ի 2 ակտիվիստ Ստամբուլում իրենց հատուկ մերկ ակցիայով բողոք են արտահայտել Էրդողանի դեմ: Ակտիվիստները մտել են այն դպրոց, որտեղ նախորդ ընտրություններին քվեարկել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բարձրացել են քվեաթերթիկների սեղանին ու իրենց «մերկ» բողոքն արտահայտել Էրդողանի դեմ:
Թուրքական «Կանալ Բ» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է ակտիվիստներին, իսկ մյուս ընտրողները զարմացած հայացքներով հետևել են կատարվածին:
Իսկ Թուրքիայի Քարաբուք քաղաքում էլ
քաղաքացիական պարտքը կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են հետախուզման մեջ
գտնվող 40 անձիք: Քվեարկելու նպատակով տեղամասեր այցելած անձիք բացահայտվել են
տեղամասերի պատասխանատուների կողմից, որոնք էլ հայտնել են ոստիկանությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |