Տնտեսական14:12, 31 Մարտ 2014
Թուրքիայի տնտեսությունն աճել է 4 տոկոսով

Արտաքին առևտրի դեֆիցիտը Թուրքիայում աննախադեպ չափով նվազել է վերջին չորս
տարվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Հաբեր Թուրք» լրատվական ծառայությունը, 2014-ի
փետրվարին եղել է 5 մլրդ 99 մլն դոլարի դեֆիցիտ: Նախորդ տարվա նույն
ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 7մլրդ 8 մլն դոլար:
Միաժամանակ նշվում է նաև, որ 2014-ի փետրվարին աճել է Թուրքիայից կատարված արտահանման ծավալները` հասնելով 13 մլրդ 150 մլն դոլարի, ինչը 6.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Թուրքիայի վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` Թուրքիայի տնտեսությունը 2013 թվականին արձանագրել է 4 տոկոսանոց աճ: Տեղի է ունեցել մեկ շնչին տարեկան բաժին ընկնող եկամտի աճ: 2013 թվականին բնակչության մեկ շնչի հաշվով Թուրքիայի ազգային եկամուտը կազմել է տարեկան 10.782 դոլար (20.531 թուրքական լիրա): 2012 թվականինայդ ցուցանիշը եղել էր 10.459 դոլար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |