Միջազգային10:02, 31 Մարտ 2014
Միջազգային մամուլը` Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների մասին

Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)
ընտրությունները դուրս չմնացին միջազգային մամուլի ուշադրությունից:
Financial Times
Նշում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարել է
ընտրություններում իր ղեկավարած ուժի հաղթանակի մասին: Այդ հայտարությունը
նախազգուշացման տպավորություն է թողնում, թե շուտով խիստ միջոցներ է ձեռնարկելու
իր թշնամիների դեմ: Բացի դրանից Էրդողանը նախագահական ընտրություններին պատրաստ
լինելու ազդակ է հղում:
Guardian
Նշում է, որ ՏԻՄ ընտրությունները եղան վարչապետ
Էրդողանի ամբոխավարությունը չափող բարոմետր: Էրդողանի ղեկավարած կուսակցության
հաղթանակից հետո սպասվում է, որ կգա դաժան հաշվեհարդարների շրջանը:
Washington Post
Նշում է, որ վարչապետ Էրդողանը նպատակադրվել է ՏԻՄ
ընտրությունների միջոցով ազատվել կոռուպցիոն սկադնալից:
Telegraph
Նշում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և
զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), չնայած կոռուպցիոն սկանդալներին, ինտերնետի
գրաքննությանը և զանգվածային բողոքներին, ՏԻՄ ընտրություններում առաջատար է:
Հիշեցնենք, որ հրապարակված նախնական տվյալների համաձայն` ՏԻՄ ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ընդհանուր ձայների 45, իսկ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ)` 28 տոկոսը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |