Տարածաշրջան14:04, 01 Ապրիլ 2014
Թուրքիայում գյուղապետի հայ թեկնածուի անունը ընտրաթերթիկում չի եղել
Ստամբուլի Ջերահփաշա գյուղի գյուղապետի թեկնածու, ազգությամբ
հայ Ժակլին Քուրթի թեկնածությունը թաքցվել է:
Գյուղի երկու ընտրատարածքներից մեկում՝ Դավութփաշայի
դպրոցում, Քուրթի անվամբ ընտրաթերթիկ չի եղել, իսկ նրա անունը հարցնող ընտրողներին
հավաստիացրել են, թե նման անունով թեկնածու չկա:
Բնակիչներից Ֆիլոր Ուլուքը թուրքական «Բիրգյուն» թերթի թղթակցին հայտնել է, որ Ջերահփաշայում
որոշ ընտրողներ չեն օգտագործել իրենց քվեն՝ կարծելով, թե Ժաքլին Քուրթը հանել է իր թեկնածությունը:
Դավութփաշայի անվան դպրոցում Ֆիլոր Ուլուքը, չգտնելով հայ թեկնածուի անունը,
փորձել է տեղեկություն ստանալ ընտրատեղամասի աշխատողներից: Վերջիններս էլ պնդել
են, որ նման անունով թեկնածու գրանցված չէ, իսկ թեկնածուները ընդամենը երկուսն են:
Ժակլին Քուրդը դեպքն անհանդուրժողականություն է որակել: Նա պատրաստվում է ընտրատեղամասի աշխատակիցներին դատի տալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |