Միջազգային08:51, 01 Ապրիլ 2014
Ամերիկացի վերլուծաբանի անդրադարձը Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին

Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)
ընտրությունների մասին դիտարկումներով է հանդես եկել ամերիկացի վերլուծաբան Բլեյզ
Միթչելը: Ըստ նրա` ընտրությունների նախնական արդյունքներից էլ ակնհայտ երևում է,
որ Թուրքիան դեռ չի կարողացել դուրս գալ քաղաքական լարվածությունից:
Ընտրությունները ցույց տվեցին հասարակության պառակտվածության աստիճանը:
«Նախորդ ՏԻՄ ընտրությունների (2009թ.) համեմատ հանրության քաղաքական կողմնորոշման մեջ քիչ բան է փոխվել, թեև պետք է նկատել, որ այդ աննշան փոփոխությունն էլ հօգուդ ընդդիմության է եղել»,- ընդգծել է Միթչելը: Վերլուծաբանը նկատել է տվել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետընտրական ելույթում չի զգացվել հռետորաբանության փափկություն:
«Էրդողանը ավտորիտար մոտեցումներից հետքայլ անելու ոչ մի ազդակ չտվեց»,- նշել է ամերիկացի վերլուծաբանը` հավելելով, որ առաջիկայում դեռ Թուրքիայում կշարունակվի քաղաքական խառնաշփոթությունը:
Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 30-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր մրցակից կուսակցություններին:
Իշխանական ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն) – 45. 53 %
Ընդդիմադիր ԺՀԿ (Ժողովրդահանրապետական կուսակցություն) – 27. 88 %
Ընդդիմադիր ԱՇԿ (Ազգայնական շարժում կուսակցություն) – 15. 20 %
Քրդական ԽԺԿ (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն) – 4.04 %
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |