Միջազգային13:47, 02 Ապրիլ 2014
Ավստրալահայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել ընդդեմ Թուրքիայի

Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները Սիդնեյում Թուրքիայի հյուպատոսության առջև բողոքի ակցիա են կազմակերպել: Ցուցարարները դատապարտել են Թուրքիայի աջակցությունը սիրիայի ապստամբների շարքերում կռվող ահաբեկչական կազմակերպություններին, որոնց անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ հարձակումը հայաբնակ Քեսաբ ավանի վրա:
Ցույցին մասնակցել են համայնքի մոտ 500 ներկայացուցիչներ՝ ձեռքներին պահած ունենալով «Թուրքիա՛, հրաժարվիր Ալ Քուրալին աջակցելուց», «Աշխարհից արդարություն ենք պահանջում», «Թուրքերն արդեն 99 տարի է հայ են սպանում» և այլ կարգախոսներով պաստառներ: Թուրքական «Մեդյա 365» ինտերնետային լրատվականի հաղորդմամբ՝ «Ավտրալիայի թուրքերի պահպանման միավորում» կազմակերպության գլխավորությամբ հյուպատոսության մոտ են հավաքվել մոտ 70 սիդնեյաբնակ թուրք, որոնք փորձել են անվտանգության օղակ կազմել հյուպատոսության շենքի շուրջ: Մոտ 2 ժամ տևած միջոցառմանը հետևել է ավտրալական ոստիկանությունը:
Հայ համայնքի ներկայացուցիչներից Հայկ Կայսերիյանը,
ելույթ ունենալով, խիստ քննադատել է Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վարած
քաղաքականությունը: Կայսերիյանը հայտարարել է նաև, որ ապրիլի 24-ին կրկին հավաքվելու են
Թուրքիայի հյուպատոսության առջև ու կրկին իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |