Միջազգային08:20, 02 Ապրիլ 2014
Գերմանիայի քաղաքական գործիչները դատապարտել են Էրդողանի` ընդդիմությանն ուղղված սպառնալիքները

Այն բանից հետո, երբ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում Թուրքիայի իշխող
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաղթանակ տարավ, վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանն իր հրապարակային ելույթում ընդդիմադիր ուժերին հասցեագրված կտրուկ
ու կոշտ ձևակերպումներով հանդես եկավ: Վերլուծաբանները նկատել տվեցին, որ այդ կերպ
Էրդողանը ընդդիմադիրների հետ գալիք հաշվեհարդարների ազդակ է տվել: Նա մասնավորապես
ասել էր, որ հակառակորդ ուժեչը «դեռ վճարելու են»:
Նույն տպավորությունն են ստացել նաև Գերմանիայի որոշ քաղաքական գործիչներ: Մասնավորապես «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցությունը կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ եվրաանդամակցության բանակցությունները: Պաշտոնական Անկարայի հասցեին քննադատություններ են հնչել նաև Գերմանիայի իշխանական «Քրիստոնեա-դեմոկրատական» և «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցություններից:
Մասնավորապես «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության քարտուղարը Մյունխենում հայտարարել է, որ Էրդողանն աստիճանաբար ցույց է տալիս, որ Թուրքիան չի պատկանումԵվրոպային:
«Այն երկիրը, որտեղ իշխանություններն ընդդիմադիրներին սպառնում են, երբեք չի կարող մաս կազմել Եվրոպային»:
Իսկ եվրախորհրդարանի սոցիալիստների խմբակցության նախագահ Հաննես Սվոբոդան twitter միկրոբլոգի իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Ես ստիպված եմ հարգանք ցուցաբերել Էրդողանի` ընտրություններում տարած հաղթանակի նկատմամբ, բայց նա էլ պետք է հարգի անձի ազատությունները»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |