Իրավական07:34, 03 Ապրիլ 2014
Financial Times. Թուրքիայում Twitter-ի վերաբերյալ ՍԴ-ի որոշումը հարված է կառավարությանը
Անգլիական «Financial Times» թերթը, անդրադառնալով Թուրքիայում Twitter սոցիալական կայքի արգելափակումը վերացնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, այն որակել է որպես հարված կառավարությանը:
Թերթի Ստամբուլի գրասենյակի ներկայացուցիչ Դանիել Դոմբեյը ասել է, որ դատարանը Twitter-ի արգելափակումը գնահատել է որպես խոսքի ազատություն իրավունքի խախտում: «Twitter»-ի արգելքը հանելու հայցը դատարան ներակայացնողներից մեկը` Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Յաման Աքդենիզը ասել է, որ սահամանադրական դատարանի որոշումը խոսքի ազատության իրավունքի պաշտպանության տեսակետից պատմական նշանակություն ունի:
«Սամանադրական դատարանը Թուրքիայում բարձարագույն դատական մարմինն է: Այդ պատճառով էլ ստիպված են հաշվի նստել որոշման հետ»,-ասել է Աքդենիզը և ավելացրել, որ իրենք Youtube-ի արգելքի վերացման համար նույնպես պատրաստվում են հայց ներկայացնել Սահմանադրական դատարան:
Հիշեցնենք, որ մարտի 21ին Թուրքիայում արգելափակվել էր Twiitter միկրոբլոգը, այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բուրսա քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, այդ ամենը արմատախիլ ենք անելու»:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
11:59, 22 նոյ
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
13:07, 20 նոյ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ-ի անդամների դեմ
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
14:51, 19 նոյ
Թուրքիայի բանտերում քրդերեն խոսալն արգելված է
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |