Իրավական08:10, 03 Ապրիլ 2014
Թուրքիայի ՍԴ. Twitter-ի արգելափակումով խախտվել է սահմանադրության 26-րդ հոդվածը

Twitter միկրոբլոգի հասանելիությունը Թուրքիայի ինտերնետ-տիրույթում արգելափակվել
է կառավարության կապի և հեռահաղորդակցության վարչության կողմից ընդունված որոշման
արդյունքում: Արգելափակման որոշման օրինականությունը վիճարկող հայցերով
քաղաքացիներ Յաման Աքդենիզը, Մուստաֆա Սեզգինը և Քերեմ Ալթըփարմաքը անհատական
հայցերով դիմել են Սահմանադրական դատարան (ՍԴ):
Թուրքիայի ՍԴ-ն, քննելով ներկայացված հայցերը, բավարարել է` հակասահմանադրական ճանաչելով սոցկայիք արգելափակման մասին Կապի և հեռահաղորդակցության ընդունած որոշումը: Ըստ «Դողան» լրատվական գործակալության` Թուրքիայի ՍԴ-ն փաստել է, որ արգելափակման մասին ընդունված որոշումը խախտում է խոսքի ազատության ապահովման վերաբերյալ սահմանադրության 26-րդ հոդվածը:
Հիշեցնենք, որ նախքան Twitter-ի արգելափակումը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հրապարակային ելույթներից մեկում ասել էր. «Թվիթեր-մվիթեր, այդ ամենն արմատաքիլ ենք անելու»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |