Իրավական07:40, 05 Ապրիլ 2014
Թուրքական դատարանը նորից որոշել է արգելափակել YouTube-ը

Մարտի 27-ին, երբ Թուրքիայում արգելափակվեց հանրահայտ YouTube վիդեոկայքը,
Անկարայի փաստաբանների ասոցացիան հայց ներկայացրեց դատարան` կայքի ամբողջական արգելափակումը
վերացնելու պահանջով: Ապրիլի 4-ին դատարանը բավարարել էր ներկայացված հայցը`
հանելով սոցկայքի ընդհանուր հասանելիության վրա սահմանված արգելքը և թողնելով
միայն մասնակի արգելափակում որոշ հղումների հասցեով: Բայց նույն օրը երեկոյան դատարանը
վերստին վճիռ կայացրեց YouTube-ի ամբողջական արգելափակումը շարունակելու մասին,
քանի որ սոցկայքից ինչպես հարկն է հեռացված չեն եղել, ըստ թուրքական
օրենսդրության, հանցակազմ պարունակող նյութերը:
Նշենք, որ YouTube-ը Թուրքիայում արգելափակվեց այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Թուրքիայի արտգործնախարարությունում անցկացված Սիրիա ներխուժման պլանի գաղտնի քննարկման ձայնագրությունը: Երկրի վարչապետն ու արտգործնախարարը պետական նիստերի գաղտնալսումը և հրապարակումը համարեցին Թուրքիայի դեմ ուղղված լրտեսական քայլ, իսկ սոցկայքի արգելափակումը` ազգային անվտանգության հարց: Իսկ դատարանի ընդունած որոշման պատճառաբանության մեջ նշված է եղել, որ կայքի արգելափակումը կապված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորանք պարունակող նյութերի առկայության հետ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |