Հասարակական13:03, 05 Ապրիլ 2014
Չնայած ընդուված որոշմանը՝ Սևան Նշանյանին չեն տեղափոխում բաց ռեժիմի բանտ
Պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանը իրեն պատկանած հողակտորի վրա «ապօրինի շինարարություն» անելու մեղադրանքով դատապարտվել էր երկու տարվա պատժափի, որը մեկնարկել էր Թորբալըի բաց ռեժիմի բանտում: Սակայն ավելի ուշ կարգապահական պատժի պատրվակով տեղափոխվել էր փակ ռեժիմի բանտ: Նշանյանի բանտային պայմանները բարելավելու նպատակով նրա փաստաբանի նեկայացրած դիմումի հիման վրա սկսված դատական գործի նիստը կայացավ մարտի 27-ին, որտեղ որոշում ընդունվեց Նշանյանին տեղափոխել բաց ռեժիմի բանտ:Սակայն բանտի տնօրինությունը վճիռը չի կիրառել՝ պատճառաբանելով, որ Նշանյանին նոր կարգապահական տույժ է տրվել:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայի հաղորդմամբ՝ Նշանյանի մտերիմ Ալի Նեսիմը խոսել է վերջինիս բանտային պայմանների մասին: Նա մասնավորապես ասել է. «Պայմանները լավ չեն, սակայն հերոսաբար դիմանում է: 4 հոգանոց մի խցում է պահվում, այլ դատապարտյալների հետ չի շփվում: Նրանք նույնիսկ հացն են խցում ուտում»:
Նեսիմը ասել է, որ Սևան Նշանյանի ամենամեծ մտահոգությունը բանտում աշխատալու համար պայմաններ չունենալն է: Նրա խոսքով եթե Նշանյանը այնտեղ աշխատելու և ստեղծագործելու պայմաններ ունենա բանտարկությանը ուշադրություն էլ չի դարձնի:
Խոսելով Նշանյանի բաց ռեժիմի բանտ չտեղափոխելու մասին՝ Նեսիմը ասել է, որ այդ առիթով իրենց բողոքը այնքան հիմնավոր էր, որ որոշում կայացվեց տեղափոխել նրան բաց ռեժիմի բանտ՝ վերացնելով տրված կարգապահական տույժը՝ բոլոր հետևանքներով: Սակայն բոլորի սպասումները չարդարացան, քանզի Ալիաղա բանտի ղեկավարությունը Սեվանի 2+2 (2-ը՝ պայմանական ազատազրկում-EH) տարի պատժաչափը պատճառ բերելով նրան փակ ռեժիմի բանտում պահելու անօրինական որոշում են կայացրել: Ըստ Նեսիմի՝ դա մի քանի բարրձրաստիճան պաշտոնյանիերի քինախնդիր որոշումն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |