Միջազգային09:37, 05 Ապրիլ 2014
Քեսաբի հարցով թուրքական սփյուռքը անցել է հակահարձակման

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանակից
հայաբնակ Քեսաբ ավանի և հայ բնակչության պաշտպանության համար աշխարհասփյուռ հայերի
գործողությունները, կոչերը, ցույցերը և համացանցային արշավները
թուրքական համայնքային կառույցների թիրախում են հայտնվել:
Թուրք-ամերիկյան կազմակերպությունների միության (ATAA)
նախագահ Մեհմեթ Չելեբին, թուրք-ամերիկյան միությունների ֆեդերացիայի (FTAA) նախագահ
Աթիլլա Փաքի և թուրք-ամերիկյան հասարակական կենտրոնի և մզկիթների գլխավոր
քարտուղար Ադեմ Բույուքաջարի անունից
նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին:
Նամակում Չելեբին
նշում է, որ իրեն խորապես մտահոգում
է հայկական սփյուռքի կառույցներից
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA)՝
Քեսաբում բախումների առնչությամբ Թուրքիային մեղադրանքներ հասցեագրելու և նոր ցեղասպանության մասին սխալ և
անպատասխանատու հայտարարությունները:
Նա ընդգծում է, որ իրականում ANCA-ն Վաշինգտոնում աջակցում է Ասադին: «Ավելին, ամոթալի
է, որ ANCA-ն շահագործում է Սիրայում հումանիտար ողբերգությունը՝
ի օժանդակություն Թուրքիայի կողմից
ցեղասպանություն իրագործելու մասին պնդումներին»,- հավելել է Չելեբին:
Թուրքական
կառույցի ղեկավարը հայտնում է, որ ըստ
տարածաշրջանից ստացված տեղեկությունների, հայկական եկեղեցիները պահպանության տակ
են և ընդդիմադիրները հայերին վնաս չեն հասցրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |