Տարածաշրջան13:30, 07 Ապրիլ 2014
Թուրքիայի միակ հայկական գյուղը չի ցանկանում կորցնել իր անունը

Թուրքիայի
միակ հայկական գյուղը՝ Վաքըֆլըն, որը գտնվում է Հաթայ նահանգի կազմում, նահանգի
կազմում համանուն քաղաքային մեծ շրջան ձևավորվելու հետևանքով
վերածվել է թաղամասի՝ անվանվելով
«Վաքըֆլը թաղամաս»:
35 տնտեսություն և
135 բնակիչ ունեցող հայկական Վաքըֆլըի բնակիչները ցանկանում են, որ իրենց գյուղը «Վաքըֆլը
թաղամաս»-ի փոխարեն անվանվի «Վաքըֆլը գյուղ
թաղամաս»:
Հայկական «Ակօս» երկլեզու
թերթի տեղեկացմամբ՝ 21 տարի Վաքըֆլըի
գյուղապետ հանդիսացող 53-ամյա Պերճ Քարթունը նշելով, որ Թուրքիայում իրենց գյուղը միակ
հայկական գյուղն է, և որ իրենց գյուղը թե՛ Թուրքիայում,
թե՛ նրա սահմաններից դուրս Վաքըֆլը անվանումով է
ճանաչվում, ասել է. «Սրանից առաջ որպես գյուղ ենք ճանաչվել ու այդպես ենք հիշվում:
Մեր գյուղի անվանման վերացումը մեզ վշտացնում է: Ուզում ենք, որ գոնե «Վաքըֆլը Գյուղ
թաղամաս» անվանվի: Մեր գյուղի անվանումը պահպանելու համար նախաձեռնությամբ ենք հանդես
եկել: Տա Աստված «վերևները» դրան կարևորություն տան»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |