Հասարակական07:57, 08 Ապրիլ 2014
Թուրք ռոք երաժիշտը 40 տարեկանում է իմացել իր հայկական ծագման մասին

Հայկական ծագումով թուրք ռոք երաժիշտ Յաշար Քուրթ ելույթ է ունեցել Գազիանթեփի Հայալ սրճարանում: Քուրթն իր երգերով ոգևորել է համերգին մասնակցող երիտասարդներին:
Յաշար Քուրթը ներկայացրել է նաև թուրքական ժողովրդական մոտիվներով երգեր:
Յաշար Քուրթը աչքի է ընկել 2013 թվականի Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ակտիվ
մասնակցությամբ: Նա անգամ այգու վրաններում էր գիշերում և արվեստագետ ընկերների հետ պայքարում այգու պաշտպանության համար:
Քուրթը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 16-ին:
Նա 2007 թվականին ծանոթացել է Արտո Թունջբոյաջյանի հետ: 2008 թվականին «Թարաֆ» թերթին հայտնել է, որ 40 տարեկանում է իմացել է, որ հայկական ծագում ունի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |