Իրավական09:12, 08 Ապրիլ 2014
Թուրքայի ռազմական դատախազությունը Սևակ Շահինի սպանությունը գնահատել է ոչ դիտավորյալ

2011թ. ապրիլի
24-ին Թուրքիայի Բաթման նահանգի ժանդարմերիական զորքերում պարտադիր ժամկետային
զինծառայության ժամանակ սպանված ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացի Սևակ Շահին
Բալըքչըի գործով դատավարությունում նոր զարգացումներ են տեղի ունեցել:
Սևակի սպանության
գործը քննող Դիարբեքիրի ռազմաօդային ուժերի ռազմական դատարանը 2013-ի մարտի 26-ին
կայացրել էր վճիռ, որով Սևակին սպանած ծառայակից Քըվանչ Աղաօղլուին դատապարտել էր
4 տարի 5 ամիս 10 օր ժամկետով ազատազրկման: Դատավճռի հրապարակումից հետո կողմերի
փաստաբանները բողոքարկող հայց էին ներկայացրել ռազմական գերագուն դատարան, որն էլ այդ
գործով նյութերն ուղարկել էր ռազմական դատախազություն:
Թուրքական «Մայնեթ»
լրատվական կայքի տեղեկացմամբ` Սևակի սպանության գործն ուսումնասիրած Ռազմական
գլխավոր դատախազությունը սպանության կատարման մեջ դիտավորություն չի արձանագրել և
անբավարար է համարել այն փաստերը, որոնք ապացուցում են սպանության
դիտավորությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |