Իրավական10:23, 08 Ապրիլ 2014
Թուրքիայում YouTube-ի արգելափակման հարցը քննվելու է Սահմանադրական դատարանում
Թուրքիայի
իրավաբանների ասոցացիան դիմել է երկրի սահմանադրական դատարան` YouTube վիդեոկայքի
արգելափակման վերացումը պահանջող հայցով: Սահմանադրական դատարանին կոչ է արվում
տեր կանգնել քաղաքացիների հիմնարար ազատություններին, որոնք վերաբերում են խոսքի
ազատությանը, տեղեկացված լինելու իրավունքին: Թուրքիայի իրավաբանների ասոցացիայի
համոզմամբ` YouTube-ի արգելափակման մասին կառավարության Կապի և
հեռահաղորդակցության ընդունած որոշումը հակասահահմանադրական է, քանի որ դրանով խախտվել են վերոնշյալ հիմնարար ազատություններն ամրագրող սահմանադրական հոդվածները:
Հիշեցնենք, որ
YouTube-ը Թուրքիայում արգելափակվեց այն բանից հետո, երբ նշյալ վիդեոկայքում
հայտնվեց Թուրքիայի արտգործնախարարությունում անցկացված գաղտնի խորհրդակցության
գաղտնալսված ձայնագրությունը, ինչի արդյունքում հայտնի դարձան Սիրիա ներխուժելու
Անկարայի ծրագրերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |