Տնտեսական09:58, 09 Ապրիլ 2014
Թաներ Յըլդըզ. «Գազի մեր ուզած էժան սակագնի միակ ճանապարհը Հյուսիսային Իրաքն է»

Թուրքիայի և հյուսիսիրաքյան Քուրդիստանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում
ընթացող էներգետիկ համագործակցությունը դանդաղորեն զարգանում է, թեև միջազգային
որոշ հարթակներում դա խնդրահարույց քննարկումներ է առաջ բերել: Այս մասին ընդգծում
է թուրքական «մեմուրլար» լրատվականը` հայտնելով որ Իրաքի հյուսիսում արդյունահանվող
գազի առևտրում «BOTAŞ»-ը և Թուրքիայի նոր էներգետիկ կազմակերպությունը` «TEC», 2
տարում կարող են 2 մլրդ դոլարի օգուտ ստանալ:
Սկսյալ 2017 թվականից հյուսիսիրաքյան բնական գազը կարտահանվի Թուրքիա: Արտահանումը կսկսվի 4 մլրդ խմ ծավալով և ժամանակի ընթացքում կհասնի մինչև 20 մլրդ խմ-ի: Թեև դեռ պաշտոնական տեղեկություն չկա գազի սակագնի վերաբերյալ, բայց, ըստ նույն աղբյուրի, ամենայն հավանականությամբ դա կլինի 250 դոլար 1000 խմ բնական գազի համար:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն այս թեմայով պարզաբանում է տվել` ասելով. «Գազի մեր ուզած էժան սակագնի միակ ճանապարհը Հյուսիսային Իրաքն է: Դրանից բացի այլ հնարավորություն չունենք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |