Հարցազրույց13:55, 09 Ապրիլ 2014
Թուրք բանաստեղծ. «Ցավալի է, որ հայն ինձ ասում է` երանի հայրս ողջ լիներ ու լսեր ձեր ներողությունը»
Թուրքիայում
հայտնի բանաստեղծ, բլոգեր Սերքան Էնգինը վերջերս
հայտարարել էր, որ թուրք լինելն անտանելի ամոթ է: Էնգինի՝ իր էթնիկ պատկանելիության վերաբերյալ արած
արտահայտությունները նրան ճանաչում բերեցին նաև հայերի շրջանում:
«Ermenihaber.am» լրատվականը բացառիկ հարցազրույց է ունեցել թուրք բանաստեղծի հետ, որը ներկայացվում է ստորև.
-Դուք «Թուրք լինելու անտանելի ամոթը» հոդվածից հետո Թուրքիայում և արտերկրում ինչ-որ հակազդեցության հանդիպել ե՞ք:
-Նախևառաջ ուզում եմ ասել, որ իմ այս հայտարարությունից հետո իմ նկատմամբ ցուցաբերված քաղաքակիրթ վերաբերմունքն ինձ հնարավորություն տվեց հայ ժողովրդին ավելի լավ ճանաչել և սիրել: Աշխարհի չորս կողմերից բազմաթիվ հայեր, ի պատասխան իմ «Թուրք լինելու անտանելի ամոթը» վերնագրով հոդվածին, նշում էին, որ նախնիներիս գործած հանցագործությունների պատճառով չպետք է ամաչեմ: Կան նաև այնպիսիք, ովքեր մատնացույց էին անում թուրքերի, որոնք իրենց պապիկներին, տատիկներին թաքցրել էին՝ այդպիսով, փրկելով նրանց կյանքը: Այսինքն, առիթից օգտվելով թուրքերին չվատաբանեցին, չափազանց քաղաքակիրթ և մարդկային վերաբերմունք ցուցաբերեցին՝ արժանանալով իմ հիացմունքին: Բացի մեկ-երկու բացառություններից հայերի վերաբերմունքը ընդհանուր առմամբ հեռու է ռասիզմից, բռնությունից, վրեժխնդրությունից:
Իմ նախնիների իրականացրած ջարդերը, ցեղապանությունները ժխտելով, հարևան ժողովուրդների հողերը բռնազավթումը գովերգելով` խառնվում ենք ռասիզմին և մեզ դնում ենք մեր ցեղասպան նախնիների հետ նույն հարթության վրա: Հայոց ցեղասպանության զոհերից իմ ներողությունը հայ ժողովրդի համար որքան էլ սիմվոլիկ է, սակայն մի ժեստ է: Եվ դրա շատ ցավալի օրինակ է, երբ մի հայ ասում է. «Երանի, թե հայրս ողջ լիներ և ձեր ներողությունը լսեր»: Հայերը և՛ ցեղասպանության են ենթարկվել, և՛ 99 տարի տեսել են թուրքական պաշտոնական թեզի պաշտպանների ստախոս ու զրպարտիչ վերաբերմունքը:
Եթե մի կաթիլ կարեկցանք դրսևորենք հեշտությամբ կհասկանանք, թե որքան ծանր ցավ է լինել տուժած կողմ և մեղադրվել ստի ու զրպարտության մեջ: Երբ ես գրում էի հոդվածս, աչքի էի առել, և՛ մահվան վտանգը, և՛ բանտարկությունը, և՛ շատ այլ ռիսկեր: Այս պահին էլ Թուրքիայում ինձ համար այդ սպառնալիքներն առկա են: Այս ընթացքում մի շարք անանուն վիրավորական նամակներ եմ ստացել, բացի այդ ռասիստական ադրբեջանական թերթը իմ մասին շատ տգեղ մեղադրանքներով, վիրավորանքներով հոդված էր գրել:
- Թուրք ժամանակակից գրողներից Օրհան Փամուքը Հայոց ցեղասպանության մասին նույնպես գրել է և հետագայում արժանացել է Նոբելյան մրցանակի: Սակայն դրանից հետո խոսափում կամ հրաժարվում է Հայոց ցեղասպանության մասին հարցերին պատասխանելուց: Ըստ Ձեզ՝ նման կեչպ հայերի և Թուրքիայի մյուս փոքրամասնությունների խնդիրները որոշ մարդկանց ձեռքին գործիք չե՞ն դառնում սեփական նպատակներին հասնելու համար:
-Իմ անունից նշեմ միայն, որ սկզբունքորեն դեմ եմ ամեն տեսակի մրցանակներին: Ես «Հանուն ինչի բանաստեղծություններ չեմ գրում» հոդվածում նախապես հրաժարվել եմ Նոբելյան կամ էլ նմանատիպ այլ մրցանակներից: Ես, իսկապես, կարևորում եմ այն, որ կյանքս ապրեմ որպես բարեխիղճ մտավորական, խիզախ և պատվելի գրող՝ շնորհիվ իմ ստեղծագործությունների:
Իսկ ինչ վերաբերում է Օրհան Փամուքին, չգիտեմ՝ իր հայտրարություններում ազնիվ է եղել, թե ոչ, սակայն բարեխիղճ մտավորականը նա է, ով գնում է, ոչ թե իր շահերի, այլ խղճի հետևից, անգամ եթե իր ճանապարհի վերջում մահն է:
-Վերջերս Թուրքիայում ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին: Ի՞նչ սպասելիքներ ունեիք այդ ընտրություններից:
-Ցավալի
է, որ Թուրքիայում քաղաքականությունը
բարեխղճությունից, պատվից, հպարտությունից, բարոյականությունից և նման այլ
հասկացություններից շատ հեռու է: Մոտ ապագայում դրական տեղաշարժ չեմ ակնկալում:
Զրուցեց Անահիտ Վեզիրյանը
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |