Իրավական14:06, 09 Ապրիլ 2014
Մուրադ Նազարյանը մեղսունակ է ճանաչվել

Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ իրականացված 5 հարձակման և 85-ամյա Մարիցա Քյուչյուքի սպանության մեջ մեղադրվող 38-ամյա Մուրադ Նազարյանը մեղսունակ է ճանաչվել:
Թուրքական «Հյուրիեթ» թերթի փոխանցմամբ՝ դատաբժշկական հետազոտությունների կենտրոնի ներկայացրած զեկույցում նշվում է, որ Նազարյանը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:
Նազարյանը, դատարանին ներկայացնելով դեպքերի հաջորդական ընթացքը, նշել է, որ մանրամասները չի հիշում: Նա հայտնել է, որ հանցագործության ժամանակ իր հետ եղել են ևս 3 հոգի, որոնցից մեկը մնացել է մեքենայի մեջ: Մյուս երկուսը, երբ զոհը բացել է տան դուռը, ներս են մտել տուն և ուժ գործադրել վերջինիս նկատմամբ: Նազարյանը պնդում է, որ ինքը որևէ բռնի ուժի չի դիմել և չի ճանաչում վերոհիշյալ 3 անձանց:
«Ես այդ անձանց նախկինում չեմ տեսել: Երբ ինձ անուն ազգանունով դիմեցին, կարծեցի ոստիկանությունից են: Ես նրանց չեմ ճանաչում, թե չէ կփախչեի: Մեքենայի մեջ ինձ ստիպեցին ինչ-որ հաբ խմել, որից հետո ինձ կորցրեցի»,- հայտնել է Նազարյանը:
Հիշեցնենք, 2012թ. տարեվերջին և 2013 թ. տարեսկզբին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4 հայ տարեց կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական բնակարանում: Ոստիկանությունը որպես կասկածյալ ու հիմնական մեղադրյալ ձերբակալել էր Թուրքիայի հայազգի քաղաքացի Մուրադ Նազարյանին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |