Հասարակական13:51, 09 Ապրիլ 2014
Քեսաբահայերին օգնելու նպատակով Թուրքիայի Սբ.Աստվածածին հայկական եկեղեցին հաշիվ է բացել Թուրքական բանկում

Թուրքիայում գործունեություն ծավալող «Նոր
զարթոնք» հայկական նախաձեռնության կայքում հրապարակվել է Թուրքիայի միակ հայկական
գյուղի՝ Վաքըֆլըի ներկայացուցիչների անունից արված հայտարարությունը, որում կոչ է
արվում օգնել այնտեղ ապաստանած քեսաբահայերին:
Հայտարարության մեջ նշվում է, որ Քեսաբահայերի՝ Վաքըֆլըում հաստատվելու մասին լուրերից հետո իրենց
շատերն են զանգահրում և հարցնում, թե ինչպես կարող են օգտակար լինել: տեղեկացվում
է, որ Վաքըֆլը տեղափոխված քեսաբցիների խնդիրները տարաբնույթ են, սակայն առայժմ
կարողանում են տեղում լուծել դրանք:
Նշվում է նաև, որ խոսակցություններ կան, ըստ որոնց, մոտ ժամանակներս հայաբնակ գյուղ կարող են տեղափոխվել ևս մի խումբ քեսաբցիներ, ինչն արդեն հավելյալ օգնություն կպահանջի: Բոլոր օգնություն առաջարկողներին կոչ է արվում դրամական օգնություն ցուցաբերել: Հայտարարության հեղինակները նշում են, որ Քեսաբից տեղահանված հյուրերի առօրյա ծախսերը շատ մեծ չեն, սակայն որոշ մարդկանց հատուկ կարիքների համար գումար է հարկավոր: Որպես օրինակ ասվում է. « Մեծ խմբից առաջ գյուղ բերված երկու տարեց քույրերը Բեյրութում ազգականներ ունեն և ցանկանում են մեկնել։ Այդ երկու հյուրերն իրենց ազգականների մոտ կարող են հասնել ինքնաթիռով: Դրա համար անհրաժեշտ է նրանց այստեղից (Հաթայի նահանգ) ուղարկել Ստամբուլ, այնտեղից՝ նոր Բեյրութ: Այս ծախսերը հոգալու համար դիմել ենք տեղական իշխանություններին, սակայն չենք կարող ասել, թե երբ կկատարվեն հատկացումներ:
Ցանկացողները կարող են ֆինանսական օգնություն տրամադրել հետևյալ հաշվեհամարների միջոցով.
Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամ
Գյուղատնտեսական բանկ (Ziraat Bankası) - Սամանդաղի մասնաճյուղ
Հաշվեհամար No: 33222327-5001
Iban: TR83 0001 0004 4633 22232750 01
Մեր կարծիքով զոհաբերված գումարի չափը ընդհանրապես կարևոր չէ: Մեզ համար
կարևորը համերաշխության զգացումն ու ոգին է». նշվում է հայտարարության մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չնայած Թուրքիայում կանանց կրթության և աշխատուժի մասնակցության ցուցանիշների առաջընթացին՝ տղամարդկանց և կանանց միջև զգալի անհավասարություն դեռևս պահպանվում է:

Թուրքիայի ազգային ժողովի ընդհանուր նիստում ընդունվել է կիբերանվտանգության մասին օրենքի առաջարկի 13-րդ հոդվածը։

Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը մարտի սկզբին հետազոտություն է անցկացրել և հրապարակել, թե որոնք են Թուրքիայի ամենակարևոր օրակարագային հացերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միայն 2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 6190 հայցադիմում։
Իսրայելի պաշտոնական շրջանակները Թուրքիային մեղադրել են վետոյի իրավունքը որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ։
Նորացված տարբերակով կատարվել է 3-րդ փորձնական թռիչքը, ինչի ընթացքում «Bayraktar TB2T»-ը դրական արդյունք է ցույց տվել։
Ստոկհոլմի միջազգային խաղաղության ինտիտուտը զեկույց է հրապարակել համաշխարհային զենքի առևտրի վերաբերյալ և նշել, որ Թուրքիան համաշխարահային զենքի արտահանման մեջ ավելացրել է իր մասնաբաժինը մինչև 1.7%։
Ընկերությունները նպատակ ունեն զարգացնել բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես եվրոպական շուկայի համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |