Միջազգային07:52, 10 Ապրիլ 2014
Ամերիկացի լրագրողը Թուրքիային մեղադրում է Սիրիայում քիմիական հարձակում կազմակերպելու մեջ

Պաշտոնական Անկարային հաճախակի քննադատության թիրախ դարձնող ԱՄՆ հայտնի
լրագրող, Պուլիցերյան մրցանակակիր Սեյմուր Հերշը համոզմունք է հայտնել, որ
Սիրիայում քիմիական զենքի կիրառման մեջ մասնակցություն ունի Թուրքիայի իշխող
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Հերշը, վկայակոչելով ԱՄՆ
հետախուզության զեկույցի տվյալները, պնդում է, որ 2013-ին Սիրիայում իրականացված
քիմիական հարձակումը ծրագրվել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից, ավելի
ստույգ` «Ազգային հետախուզական կազմակերպության» (MİT) կողմից:
«Թուրք ժանդարմները քիմիական զենքի հումքը բեռնատարներով տեղափոխել են Սիրիա, մասնավորապես` Հալեպ: Այնուհետև իրականացվել է քիմիական զենք ստանալու համար նյութերի սինթեզը, որից հետո էլ և գործադրվել է»,- ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվականի` ասել է ամերիկացի լրագրողը:
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանների վրա տեղի էր ունեցել քիմիական զենքի կիրառմամբ հարձակում: Ընդդիմադիր ուժերը դրանում մեղադրում էին կառավարական զորքերին, վերջիններս էլ` ընդդիմադիրներին: Զոհերի թիվը տարբեր աղբյուրներով նշվում էր 600-ից մինչև 1300 մարդ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |