Միջազգային09:03, 10 Ապրիլ 2014
Գյուլենականների նամակը ցնցել է Թուրքիան և համարվել դավաճանական

Թուրքիայում նոր սկանդալ է
հասունանում, որը կրկին կապվում է
«զուգահեռ կառույցի» և
հայտնի իսլամական գործիչ, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ:
Ամերիկայում «Peace Islands» ինստիտուտի համաշխարհային հարաբերությունների ղեկավար Մեհմեթ Քըլըչը ԱՄՆ-ում օտարերկրյա ներկայացուցչություններին, լոբբիստական կազմակերպություններին
և վերլուծական կենտրոններին նամակ է
ուղարկել, որով քննադատում է
Թուրքիային: Մեհմեթ Քըլըչի ղեկավարած կառույցի պատվավոր նախագահը Ֆեթուլլահ Գյուլլեն է,
որի անունը շրջանառվում է
Թուրքայի պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն օպերացիան կազմակերպելու հետ:
Թուրքական մամուլն այդ նամակը անվանել է
դավաճանական՝ մատնանշելով, որ
այն հրապարակվել է
մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ում կրկին բարձրացվել է
Հայոց ցեղասպանության հարցը, իսկ թուրքական լոբբին պատրաստվում է
դրա դեմ պայքարին, ինչպես նաև համընկել է
2015 թվականին ՄԱԿ-ի
ՄԱԿ-ի
անվտանգության խորհրդում (ԱԽ) ժամանակավոր անդամի կարգավիճակի շուրջ բանակցությունների ընթացքին:
Նամակում նշվում է,
որը 90 տարի շարունակ Մերձավոր Արևելքի համար ժողովրդավարության օրինակ համարվող Թուրքիայում այժմ այդ ժողովրդավարությունը ճգնաժամ է
ապրում:
Քըլըչը անդրադարձել է
նաև դեկտեմբերի 17-ի
հակակոռուպցիոն օպերացիային՝ նշելով, որ
դրա արդյունքում ձերբակալվել էին նախարարերի որդիներ, անվանի գործարարներ: Նա քննադատում է
այդ օպերացիայից հետո Թուրքիայի կառավարության և
վարչապետ Ռեջե Թայիփ Էրդողանի որդեգրած դիրքորոշումը՝ ոստիկանության և
արդարադատության ոլորտի աշխատակիցներին հեռացնելը կամ ծառայության այլ վայրեր տեղափոխելը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |